482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Շվեդիայի կալանավորները իրենց երեխաներին քնելուց առաջ հեքիաթ են կարդալու
18:47
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Շվեդիայի կալանավորները CD-ների վրա ձայնագրելու են հեքիաթներ, այնուհետև դրանք ուղարկելու են իրենց երեխաներին, շվեդական ռադիոյին տված հարցազրույցում նշել է «Հեքիաթ՝ քնից առաջ» նախագծի ղեկավար, Շվեդիայի պատժիչ հաստատությունների վարչության աշխատակից Կարին Յուհանսոնը։

Նա պարզաբանել է, որ ծրագիրն առաջին անգամ է մշակվել երկրում, իսկ 2008թ.-ին այն իրագործվելու է Մալմե քաղաքի մոտ գտնվող միայն որոշ կալանավայրերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կալանավորները ողջ աշխատանքը կատարելու են ինքնուրույն, սկսած տեքստի ընտրությունից և խմբագրումից՝ վերջացրած նյութը CD-ի վրա ձայնագրելուց»,- ասաց նա։

Նախագիծը, որին մասնակցելու են Մալմե քաղաքի գրադարանի աշխատակիցները, նախատեսված է երեք տարով։ Գրադարանավարները, մասնավորապես, օգնելու են այն կալանավորներին, ովքեր դժվարություն կունենան ընթերցանության հետ, նշել է Յուհանսոնը։

«Այսօր Շվեդիայում կան մոտ 10 հազար երեխաներ և դեռահասներ, որոնց ծնողներից որևէ մեկը գտնվում է բանտում։ Երեխաները հաճախ ամաչում են իրենց ծնողներից կամ իրենց մեղադրում են նրանց կատարած հանցագործությունների մեջ։ Այդ իսկ պատճառով, մենք հույս ունենք, որ բանտում գտնվող մոր կամ հոր կարդացած հեքիաթը կօգնի այդ երեխաներին ինքնավստահություն ձեռք բերել»,- ասել է նախագծի ղեկավարը։

Այս նախագծի  համար օրինակ է դարձել Մեծ Բրիտանիան։ 2002թ.-ին այնտեղ մշակվել էր նման նախագիծ և հաջողությամբ իրականացվել երկրի մի շարք կալանավայրերում։

«Բրիտանացի գործընկերների աշխատանքը դրական արձագանք ունեցավ կալանավորների և նրանց ընտանիքների անդամների շրջանում։ Ասում են, որ երեխաները ձայնասկավառակները լսել են մի քանի անգամ և դադարել են դա անել միայն այն պատճառով, որ հեքիաթը ձանձրացրել է նրանց»,- ավելացրել է Յուհանսոնը։

Նա հույս է  հայտնել, որ Շվեդիայում այս նախագիծը նույնպես նման արձագանք կստանա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: