484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Չնայած Բհուտոյի մահվան՝ հունվարին Պակիստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. վարչապետ
13:58
28 Դեկտեմբերի 2007

2008 թ-ի հունվարին ծրագրված խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան՝ չնայած ընդդիմության հիմնական առաջնորդ Բենազիր Բհուտոյի մահվան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ուրբաթ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը։

 «Ընտրությունները կկայանան, ինչպես և հայտարարված էր», - ասել է լրագրողներին Պակիստանի վարչապետ Մուհամադմիան Սումրոն։

Պակիստանում հունվարի 8-ին պետք է տեղի ունենան խորհրդարանական համընդհանուր ընտրություններ։ Բենազիր Բհուտոյի գլխավորած կուսակցությունը մտադիր էր մասնակցել ընտրություններին։

Բենազիր Բհուտոն մահացել է դեկտեմբերի 27-ին վիրահատության ժամանակ՝ ահաբեկչության հետևանքով ստացած ծանր վերքերից։ Մահապարտ-ահաբեկիչը կրակ է բացել Բհուտոյի ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ այնուհետև Ռավալպինդի քաղաքում ընդդիմության բազմահազար ցույցի ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրվել։ Այս ամենի հետևանքով ևս մոտ 20 մարդ, այդ թվում նաև ոստիկանության մի քանի աշխատակից զոհվել են, ավելի քան 15 մարդ վիրավորվել է։

Հինգշաբթի գիշեր նրա դին ռազմական ինքնաթիռով, հատուկ չվերթով տարել են նրա հայրենի քաղաք։ Քաղաքական գործչի մարմինը հողին կհանձնվի այսօր՝ իր հայր Զուլֆիկար Ալի Բհուտոյի կողքին՝ Լառկանայում գտնվող ընտանեկան դամբարանում։ Թաղման արարողությանը ներկա կլինեն նրա ամուսին Ասիֆ Ալի Զարդարին և նրանց երեք երեխաները՝ որդի Բիլավալը և դստրեր Բախտավարն ու Ասիֆան։

Պակիստանում հայտարարվել էր եռօրյա սուգ՝ վարչապետի ողբերգական մահվան կապակցությամբ։

Իշխանությունները հայտարարում են, որ Պակիստանի ժողովրդի կուսակցության (ՊԺԿ) առաջնորդ Բհուտոյի թաղումը կանցկացվի պետական մակարդակով։ Երկրում իջեցված են պետական դրոշները, չեղյալ են հայտարարվել զվարճալի միոցառումները։ Երեք օրերի ընթացքում փակ կլինեն ուսումնական հաստատությունները։

Պակիստանի բանակն ու ոստիկանությունը բերված են ծայրահեղ պատրաստվածության ռեժիմի։ Երկրում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձրագույն մակարդակ։

Քաղաքների փողոցներում հերթապահում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները, որոնք կոչված են հանդարտեցնել երկրի մի շարք մարզերում սկսված անկարգությունները։

Բհուտոն վերադարձել էր հայրենիք հոկտեմբերի 18-ին։ Վերադարձի օրը, երբ նրա կորտեժը տեղաշարժվում էր Կառաչիի կենտրոնական փողոցներից մեկով, տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։