478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Բենազիր Բհուտոյի դին տարել են նրա հայրենի քաղաք Լառկանա
12:16
28 Դեկտեմբերի 2007

Հինգշաբթի ահաբեկչության ժամանակ զոհված Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտոյի դին տարել են նրա հայրենի քաղաք Լառկանա, որը գտնվում է հարավային Սինդ գավառում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը։

Բենազիր Բհուտոն մահացել է նույն օրը կեսօրին վիրահատության ժամանակ՝ ահաբեկչության հետևանքով ստացած ծանր վերքերից։ Մահապարտ-ահաբեկիչը կրակ է բացել Բհուտոյի ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ այնուհետև Ռավալպինդի քաղաքում ընդդիմության բազմահազար ցույցի ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրվել։ Այս ամենի հետևանքով ևս մոտ 20 մարդ, այդ թվում նաև ոստիկանության մի քանի աշխատակից զոհվել են, ավելի քան 15 մարդ վիրավորվել է։

 Հինգշաբթի գիշեր նրա դին ռազմական ինքնաթիռով, հատուկ չվերթով տարել են նրա հայրենի քաղաք։ Քաղաքական գործչի մարմինը հողին կհանձնվի այսօր՝ իր հայր Զուլֆիկար Ալի Բհուտոյի կողքին՝ Լառկանայում գտնվող ընտանեկան դամբարանում։ Թաղման արարողությանը ներկա կլինեն նրա ամուսին Ասիֆ Ալի Զարդարին և նրանց երեք երեխաները՝ որդի Բիլավալը և դստրեր Բախտավարն ու Ասիֆան։

Ավելի վաղ Պակիստանում հայտարարվել էր եռօրյա սուգ՝ վարչապետի ողբերգական մահվան կապակցությամբ։

Իշխանությունները հայտարարում են, որ Պակիստանի ժողովրդի կուսակցության (ՊԺԿ) առաջնորդ Բհուտոյի թաղումը կանցկացվի պետական մակարդակով։ Երկրում իջեցված են պետական դրոշները, չեղյալ են հայտարարվել զվարճալի միոցառումները։ Երեք օրերի ընթացքում փակ կլինեն ուսումնական հաստատությունները։

Պակիստանի բանակն ու ոստիկանությունը բերված են ծայրահեղ պատրաստվածության ռեժիմի։ Երկրում հայտարարվել է ահաբեկչական վտանգի բարձրագույն մակարդակ։

Քաղաքների փողոցներում հերթապահում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները, որոնք կոչված են հանդարտեցնել երկրի մի շարք մարզերում սկսված անկարգությունները։

Բհուտոն վերադարձել էր հայրենիք հոկտեմբերի 18-ին։ Վերադարձի օրը, երբ նրա կորտեժը տեղաշարժվում էր Կառաչիի կենտրոնական փողոցներից մեկով, տեղի է ունեցել երկու պայթյուն, որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ։

Պակիստանում հունվարի 8-ին պետք է տեղի ունենան խորհրդարանական համընդհանուր ընտրությունները։ Բենազիր Բհուտոյի գլխավորած կուսակցությունը մտադիր էր մասնակցել ընտրություններին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։