482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ԱԳՆ-ն հաջողություն է համարում այս տարի ՄԱԿ ԱԽ-ում Կոսովոյի կարգավիճակի վերաբեյալ միակողմանի որոշում չընդունելը
14:30
25 Դեկտեմբերի 2007

Անցնող տարում Կոսովոյի շուրջ ՄԱԿ ԱԽ աշխատանքների գլխավոր արդյունքն այն է, որ հաջողվեց թույլ չտալ երկրամասի վերջնական կարգավիճակի վերաբերյալ միակողմանի որոշման ընդունումը, կարծում է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Յակովենկոն։ Նրա համոզմամբ, Կոսովոյի խնդիրը կարելի է և պետք է լուծել բանակցությունների միջոցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Անցնող տարում Անվտանգության խորհրդի կողմից Կոսովոյի հարցի շուրջ քննարկումների գլխավոր արդյունքը եղավ այն, որ հնավոր եղավ թույլ չտալ Կոսովոյի վերաբերյալ արևմտյան պետությունների կողմից առաջարկված որոշման ընդունումը, որը միակողմանի էր՝ հիմնված Մարտի Ախտիսաարիի ծրագրի իրականացման վրա և անտեսում էր Սերբիայի անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքները՝ այդ միջոցով՝ նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը», - ասել է Յակովենկոն երեշքաբթի «ՌԻԱ Նովոստիում» տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Փոխնախարարն ընդգծել է, որ հենց ՄԱԿ ԱԽ-ն պետք է ընդունի Կոսովոյի կարգավիճակի մասին վերջնական որոշումը՝ սերբերի և Կոսովոյի ալբանացիների միջև փոխզիջման հիման վրա, քանի որ երկրամասի կարգավիճակի վերաբերյալ միայն ԱԽ-ի վճիռը կարող օրինական լինել։

«Մինչև ՄԱԿ-ի ԱԽ-ն չընդունի նման որոշում, երկրամասի ապագայի խնդիրը մնում է Խորհրդի օրակարգի կենտրոնական կետերից մեկը», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Յակովենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս և կշարունակի հանդես գալ Կոսովոյի հակամարտության հավասարակշռված և կայուն կարգավորման օգտին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը: