485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Երուսաղեմի լատին հայրապետը Սուրբ Ծննդյան տոնին խաղաղության կոչ է արել Սուրբ հողում
13:21
25 Դեկտեմբերի 2007

Երուսաղեմի լատին հայրապետ Միշել Սաբբահը պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքում Սուրբ Ծննդի ժամերգությունն օգտագործել է՝ Սուրբ հողում խաղաղության և այնտեղ ապրող ժողովուրդների հավասարության ավանդական կոչի համար։

Ելույթ ունենալով կեսգիշերային պատարագի ժամանակ, որը տեղի է ունենում այն քարայրի մոտ, որտեղ, ըստ բիբլիական ավանդույթի, աշխարհ է եկել մանուկ Հիսուսը՝ Սաբբահը դատապարտել է և շրջափակումը, և ծայրահեղականությունը՝ որպես «այս հողի կոչմանն» օտար և հակասող երևույթներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արարչի հողը չի կարող ոմանց համար կյանքի հող լինել, իսկ մյուսների համար՝ մահի, զրկանքների, շրջափակման կամ քաղաքական բանտարկության օթևան», - ասել է պաղեստինցի հայրապետը՝ դիմելով բազմահազարանոց համայնքին։

Սահմանված ավանդույթի համաձայն, Սուրբ Ծննդի պատարագին ներկա էր Պաղեստինի ազգային վարչության ղեկավար Մահմուդ Աբբասը։ Ժամերգությունից առաջ դիմելով լրագրողներին՝ նա հույս է հայտնել, որ գալիք 2008 թ.-ը կդառնա պաղեստինյան անկախ պետության ստեղծման տարի։

Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում տոնում են երեք անգամ։ Կաթոլիկներից և բողոքականներից հետո Հիսուսի հրաշափառ ծնունդը կտոնեն ուղղափառ քրիստոնյաները և Հայ եկեղեցու հետևորդները (հունվարի 6-7)։

Քաղաքի բնակիչները, որոնց մեծամասնության համար զբոսաշրջությունը, հատկապես ամանորյա զբոսաշրջությունը, եկամտի հիմնական աղբյուր է, ասում են, որ հյուրերի նման քանակություն նրանք չեն տեսել 2000 թ. աշնանը սկսված պաղեստինյան ապստամբության յոթ տարիների ընթացքում։

Տոների ժամանակ իսրայելցի զինվորները խոստացել են ձեռնպահ մնալ Բեթղեհեմի տարածքում «հակաահաբեկչական» շրջայցերից՝ Սուրբ Ծննդի ուրախ ոգին բռնությամբ չմռայլացնելու համար։

Այս օրերին սահմանապահ ծառայություններն անցել են փաստաթղթերի ստուգման թեթևացած ռեժիմի և անգամ թույլատրել են Բեթղեհեմ մուտք գործել 400 քրիստոնյայի՝ Գազայի շրջափակված հատվածից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։