478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնորդները հայտարարել են Միջերկրածովյան Միության ստեղծման մասին
12:44
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հռոմում hինգշաբթի տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնորդները հայտարարել են նոր կազմակերպության՝ Միջերկրածովյան Միության ստեղծման մասին։

«Այս նախագծի մասին հաճախ էին խոսում, սակայն որևէ կոնկրետ նախագիծ չկար, որպեսզի Միջերկրածովյան Միությունը կարողանար սկսել իր գոյությունը։ Այսօր երեկոյան սկիզբ է դրվել այդ Միության գոյությանը», - հայտարարել է Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր հերթին նոր կազմակերպությունն անվանել է «իրականացած երազանք»։

«Մենք երեքս որոշել ենք, որ Միջերկրածովյան տարածքը միավորված կլինի և հադնես կգա պատերազմի և դժբախտությունների դեմ», - ասել է նա։

«Միությունը, որն այսօր ծնվում է Հռոմում, կոչված է միավորել Միջերկրածովյան տարածքը, ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը, լուծել ներգաղթի  խնդիրները», - այս առնչությամբ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ բազմիցս կողմ է արտահայտվել միջերկրածովյան պետությունների միության ստեղծմանը։ Նոր կազմակերպության գլխավոր խնդիրները պետք է դառնան համաձայնեցված ներգաղթային  քաղաքականության մշակումը, տնտեսության և առևտրի զարգացումը, իրավական պետության հիմնարար արժեքների առաջխաղացումը, շրջական միջավայրի պաշտպանությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։