478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը սկսելու է քննարկումները` Կոսովայի կարգավիճակի վերաբերյալ
11:22
19 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը (ԱԽ) չորեքշաբթի սկսելու է Կոսովայի կարգավիճակի մասին քննարկումները՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև 120 օր տևած ուղղակի բանակցություններից հետո միջնորդների «եռյակի» ներկայացրած զեկույցի լույսի ներքո։

Սա Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առանց երկու կողմերի համաձայնության պետական սահմանների փոփոխության առաջին փորձն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստը կանցկացվի փակ ձևաչափով՝ Իտալիայի ԱԳ նախարար Մասիմո Դ'Ալեմայի ղեկավարությամբ, քանի որ Իտալիան դեկտեմբերին նախագահում է Անվտանգության Խորհրդում։ ԱԽ-ի դահլիճ հրավիրված են Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան և Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն, որը կարող է արտահայտել Կոսովոյի ալբանցիների տեսակետը «որպես մասնավոր անձ»՝ նիստի ընդունված ձևաչափի համաձայն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է լսել բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալով սեփական գնահատականներից։

«Եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ և Եվրամիություն) զեկույցն արձանագրում է, որ Բելգրադին և Պրիշտինային չի հաջողվել երկրամասի ապագա կարգավիճակի մասին համաձայնության գալ՝ թեև երկու կողմերն էլ սահմանել են իրենց ապագան Եվրամիության շրջանակներում և խոստացել են ձեռնպահ մնալ բռնությունից։

Կոսովոյի շուրջ պառակտման գիծը տարածվում է նաև Եվրամիությունում՝ ոչ բոլոր երկրներն են պատրաստ ընդունել Կոսովոն որպես անկախ պետություն, եթե ալբանցիները ինքնահռչակեն իրենց անկախությունը՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության Խորհրդի բանաձևերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։