478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը հրաժարվել է հրապարակել այլ երկրների կառավարություններին տապալելու ծրագրերը
12:13
13 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը  վետո է դնելու ամերիկյան հետախուզության բյուջեի մասին օրինագծի վրա, եթե օրինագծում մնա ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներում ժողովրդավարականորեն  ընտրված կառավարություններին տապալելու մասին գաղտնի ծրագրերը ԱՄՆ կոնգրեսին ներկայացնելու պահանջը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը  ամերիկյան կոնգրես է փոխանցվել չորեքշաբթի։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «վարչակազմն անհանգստացած է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենին ներկայացված պահանջով», որն է՝ ամերիկյան օրենսդիրներին այդպիսի տեղեկատվություն տրամադրել։

«Ներկայացուցիչների պալատի և սենատի կողմից այս օրինագծի ընդունման և այն նախագահի ստորագրությանը ներկայացնելու դեպքում նախագահի ավագ խորհրդականները խորհուրդ են տալիս, որպեսզի նա վետո դնի փաստաթղթի վրա»,- ընդգծվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայումս կոնգրեսի կողմից քննարկվող ԱՄՆ հատուկ ծառայությունների 2008թ. բյուջետային ֆինանսավորման օրինագծի տեքստում կա առանձին կետ, որտեղ գրված է, որ «ոչ ուշ, քան սույն ակտի ընդունումից 120 օր հետո, ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը պարտավոր է կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացնել զեկույց՝ թույլտվությունների նկարագրությամբ, եթե այդպիսիք եղել են, տրված վերջին տասը տարիների ընթացքում հետախուզական գործունեություն ծավալելու համար՝ կապված ժողովրդավարական ընտրություններով ընտրված որևէ կառավարության տապալման հետ»։

Չնայած նախագահի՝ վետո դնելու սպառնալիքին, կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մտադիր է այս օրինագիծը քվեարկության դնել արդեն հինգշաբթի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: