482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Փարիզում կսկսվի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված տոնակատարությունը
12:04
10 Դեկտեմբերի 2007

Երկուշաբթի Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում կմեկնարկեն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, տեղեկացնում է կազմակերպության կայքը։

Հոբելյանական միջոցառումները կտևեն մինչև 2008 թ.-ի դեկտեմբերի 10-ը։ Հանդիսավոր արարողությունը կբացեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բառսե Նվիացեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 Այդ օրը կազմակերպության շտաբ-բնակարանում տեղի կունենան ՅՈՒՆԵՍԿՈ-ի իրավասության տակ գտնվողների մարդու իրավունքների ապահովման ապագայի մասին բանավեճեր. կրթության իրավունք, կարծիքի և ինքնարտահայտման ազատության իրավունք, մշակութային կյանքին մասնակցելու իրավունք, գիտական առաջընթացի օգտագործման իրավունք։

Սպասվում է Բրազիլիայի, աֆրիկյան պետությունների, Ֆիլիպինների, Նիդեռլանդների և այլ երկրների գիտնականների և իրավապաշտպանների ելույթներ։ Տեսաելույթով մասնակիցներին կդիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան գի Մունը։

 «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը մնում է իդեալ, որին պետք հետևեն բոլոր ժողովուրդներն ու ազգությունները։ Մարդու իրավունքները պատկանում են բոլորին, և մենք պետք է աշխատենք ձեռք-ձեռքի տված, որպեսզի իրականացնենք 60-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի կողմից ընտրված նշանաբանը՝ «Արժանապատվություն և արդարությունը բոլորի համար», - Պան Գի Մունի խոսքերը մեջբերում է կազմակերպության կայքը։

Հռչակագրի 60-ամյակի տոնակատարության տարվա շրջանակներում՝ կազմակերպությունը 2008 թ.-ին կանցկացնի միջազգային երկու խորհրդաժողով, որի թեմաները կլինեն մարդու իրավունքները և կրթությունը՝ մարդու իավունքների պաշտպանության բնագավառում։

Բացի դրանից, 2008 թ.-ի սեպտեմբերին Փարիզում տեղի կունենա ոչ կառավարական կազմակերպությունների ամենամյա 61-րդ խորհրդաժողովը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից  1948 թ.-ի դեկտեմբերի 10-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։