481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնյան «Բոնեմս» աճուրդն վաճառքի կհանի գինի Նիկոլայ Երկրորդի մառաններից
11:20
28 Նոյեմբերի 2007

Չորեքշաբթի լոնդոնյան ամենահին «Բոնեմս» (Bonhams) աճուրդի տունը առաջին անգամ վաճառքի կհանի Ղրիմի հայտնի «Մասսանդրա» գինեգործական տնտեսության գինիները, այդ թվում նաև գինիներ Ռուսաստանի վերջին կայսր՝ Նիկոլայ Երկրորդի մառաններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 ««Բոնեմս»-ը դասել է «Մասսանդրան» աշխարհի լավագույն գինիների շարքում։ Մեզ շատ հաճելի է, որ մենք լավագույնն ենք լավագույնների շրջանում։ Նույնիսկ իր ամսագրի շապիկի վրա աճուրդի տունը տեղադրել է մեր մառանների լուսանկարը», - ասել է «ՌԻԱ Նովոստիին» Մեծ Բրիտանիայում «Մասսանդրայի» ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Ֆոստերը։

Նրա խոսքերով, մինչ այժմ Ղրիմի գինեգործական տնտեսությունը արդեն չորս անգամ ներկայացրել է իր գինիները «Սոթբիս» աճուրդ, սակայն այս անգամ որոշել է որևէ նոր բան փորձել։

«Աճուրդը դա ապրանքի առաջխաղաղացման ձևերից մեկն է։ Դա ավելի շատ քարոզչություն է, և գնային գործոնը այստեղ ոչ այնքան կարևոր դեր է խաղում», - ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Այն հարցին, թե ով կլինի գինիների գլխավոր գնորդը, Ֆոստերը պատասխանել է. «Մեր գինիները գնում են անգլիացիները, ամերիկացիները, ֆրանսիացիները։ Հետաքրքրություն են ցուցաբերում նաև մեր հայրենակիցները, սակայն հիմնական գնորդները, այնուամենայնիվ, արևմտյան գնորդներն են»։

«Բոնեմս»-ի գինիների վաճառքի եվրոպական բաժնի պետ Ռիչարդ Հարվին իր հերթին հայտարարել է, որ «Մասսանդրայի» գինիները «շատ յուրահատուկ են»։ Նրա խոսքերով, նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անցկացվող աճուրդներին, ընդհանուր առմամբ, կներկայացվի շուրջ 600 շիշ։

Գլխավոր լոտն է 1891 թ.-ի «Լիվադիա» կարմիր պորտվեյնը՝ Նիկոլայ Երկրորդի անձնական կնիքով, որը գնահատվում է 2,5-3 հազ. ֆունտ ստեռլինգ։ «Ընդհանուր առմամբ մնացել է մոտավորապես 1000 թագավորական կնիքներով գինիներ», - նշել է Ֆոստերը։

Բացի դրանից, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև «Մասսանդրայի» հիմնադիր՝ իշխան Լև Գոլիցինի գինիները՝ 1880 թ.-ի «Յոթերորդ երկինք» և 1886 թ.-ի «Մեղր Ալթայան մարգագետիններից» գինիները։ Աճուրդին ներկայացված է նաև «Մալագի»-ի շիշը, որը եղել է «Մասսանդրայի» ամենաթանկարժեք գինիներից մեկը։

«Բոնեմս»-ի աճուրդները կկայանան նոյեմբերի 28-ին Լոնդոնում և դեկտեմբերի 1-ին Սան-Ֆրանցիսկոյում և Լոս-Անջելեսում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։