486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Նավթի համաշխարհային գները բարձրացել են
12:29
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի համաշխարհային շուկաներում նավթի գները բարձրացել են՝ կապված Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) այն մտավախությունների հետ, որ ԱՄՆ-ում ջերմաստիճանի կտրուկ իջեցումը կբարձրացնի նավթի պահանջարկը, ինչպես նաև կապված այն փաստի հետ, որ Իրանի և Վենեսուելայի ներկայացուցիչները կոչ են արել հրաժարվել դոլարից որպես վճարման միավոր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը։

 Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում, առուվաճառքի արդյունքում, Brent Crude Oil ապրանքանիշի նավթի հունվար ամսվա ֆյուչերսների գինը բարձրացել է 0,66 դոլարով՝ հասնելով մինչև բարելի համար 92,28 դոլարի։

 Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil ապրանքանիշի ամերիկյան թեթև նավթի հունվար ամսվա ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,80 դոլարով՝ հասնելով մինչև բարելի համար 94,64 դոլարի։

«Այս պահին անորոշությունը շատ է», - հայտարարել է Liberty Trading Group ամերիկյան ըներության նախագահ Ջեյմս Քորդիերը (James Cordier)։

Strategic Energy & Economic Research Inc. ընկերության նախագահ Մայքլ Լինչի խոսքերով, դեռևս անորոշ է, թե որ ուղղությամբ է շարժվելու նավթի գինն այս շաբաթ։

Այս օրերին Էր-Ռիյադում տեղի ունեցող ՕՊԵԿ-ի գագաթնաժողովին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Իրանի կամ Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում՝ նավթի գները կհասնեն մինչև 200 դոլարի, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կարծիքով, բարելի համար 100 դոլարի մոտեցող նավթի համաշխարհային գները ավելի ցածր են նրա իրական արժեքից։

Վերլուծաբանների կանխատեսմամբ, մոտ ժամանակներս կպահպանվի նավթի գնի բարձրացման միտումը՝ կապված դոլարի փոխարժեքի շարունակական բնույթ ունեցող իջեցման հետ, որը խթանել է ֆինանսական սպեկուլյանտներին՝ փողերը ներդնել էներգետիկ ակտիվների մեջ, ինչը նաև կապված է համաշխարհային ասպարեզում քաղաքական իրավիճակի լարման հետ, ինչպես նաև ԱՄՆ-ում նավթի պաշարների կրճատման ավելի արագ տեմպերի հետ, քան ավելի վաղ կանխատեսվում էր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։