484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը հավանության է արժանացրել Չերնոբիլյան գոտու վերականգնման նոր ռազմավարությունը
12:23
20 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանության է արժանացրել մի բանաձև, որը նախանշում է նոր փուլ Չերնոբիլյան վթարից տուժած գոտիների պատմության մեջ՝ վերականգնման և կայուն զարգացման տասնամյակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ՄԱԿ-ի շտաբ գրասենյակից։

Նոր մոտեցումը ենթադրում է մասնակցության շեշտերի տեղաշարժ՝ միջազգային հումանիտար օգնությունից դեպի ազգային բիզնես-ներդրումներ, «տնտեսական հնարավորությունների» և նոր աշխատատեղերի ստեղծում։

Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, որոնք առավելի զգալի  են տուժել 20-րդ դարի ամենախոշոր տեխնոգեն աղետից, կարծում են, որ «Չերնոբիլից հետո» երրորդ տասնամյակը պետք է ուղղված լինի առաջնային կենսաձևի վերականգնմանը՝ շեշտելով տնտեսությունը։

Ինչպես բխում է փաստաթղթից, դա կլինի «վերադարձ նորմալ կյանքի» մարզային տասնյակ կենտրոնների և գյուղերի համար, որոնց բնակիչները, ինչպես ավելի վաղ կարծում էին, պետք է տեղափոխվեն անվտանգ շրջաններ։

Փաստաթուղթը նշում է միջազգային համագործակցության ամրապնդման և ջանքերի համակարգման անհրաժեշտությունը՝ հանուն Չերնոբիլյան աղետի հետևանքների մեղմացման և նվազեցման՝ կենսաբանական, բժշկական և սոցիալ-տնտեսական հետևանքների հետագա պարտադիր անցկացմամբ։

Բանաձևում ողջունվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաջարկությունը՝ մշակել գործողությունների նախագիծ մինչև 2016 թ.-ը տուժած երկրների ազգային ռազմավարությունների աջակցման համար, ինչպես նաև բանաձևում խնդրվում է այդ նախագիծը ներկայացնել չերնոբիլյան աղետով զբաղվող նպատակային խմբի  քննարկմանը 2008 թ.-ի ապրիլի 26-ին՝ չերնոբիլյան աղետի 22-ամյակին։

1986 թ.-ի ապրիլի 26-ին Չերնոբիլի ԱԷԿ-ում, որը Ուկրաինայի ատոմային էներգետիկայի առաջնեկն էր, բռնկվեց չորրորդ էներգոբլոկը, պայթյունի ուժգնությունը հավասար էր Հերոսիմայի վրա գցված 500 պայթուցիկի։

Պայթյունի հետևանքում 30 կմ շառավղով տեղի ունեցավ ռադիոակտիվ թունավորում, աղտոտվեցին 19 ռուսական մարզեր՝ շուրջ 60 հազ. քառակուսի կմ տարածքով և 2,6 միլիոն բնակչությամբ, Բելոռուսի 46,5 հազ. քառակուսի կմ տարածք (երկրի ընդհանուր մակերեսի 23 տոկոսը), Ուկրաիանյի ռադիացիոն աղտոտման ընդհանուր մակերեսը կազմեց 12 մարզ՝ 50 հազ. քառակուսի կմ-ով։

Աղետի հետևանքով ռադիոակտիվ ցեսիումով աղտոտվեց Եվրոպայի 75 տոկոս տարածքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: