478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը մտադիր չէ նավթը որպես զենք օգտագործել՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների. Ահմադինեժադ
13:03
19 Նոյեմբերի 2007

Իրանը մտադիր չէ նավթը որպես զենք օգտագործել` ի պատասխան ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների, կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

«Մենք հետաքրքրված չենք նավթը որպես զենք օգտագործել՝ ի պատասխան ԱՄՆ-ի անօրինական մեթոդների։ Մենք փոխհատուցման հնարավորություն ունենք, եթե ամերիկացիները մտադիր են ճնշում գործադրել (Իրանի վրա)», - ասել է Ահմադինեժադը լրագրողներին Էր-Ռիյադում (Սաուդյան Արաբիա), որտեղ նա մասնակցում էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գագաթնաժողովին։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում հարվածի տակ են այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատերազմ սկսեց Իրաքում և Աֆղանստանում։

«Այսօր ամերիկացիների քաղաքականությունը տարածաշրջանում արդյունավետ չէ, քանի որ ԱՄՆ-ի վարչակազմի այսօրվա մոտեցումները, որոնք ուղղված են տարածաշրջանում իշխանության հաստատմանը՝ հանուն նավթի, պարտության են մատնվել», - նշել է նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տարածաշրջանում ներկա պայմաններն այնպիսին են, որ քաղաքականության և տնտեսության տեսանկյունից ԱՄՆ-ն չի կարող այնտեղ շարունակել իր գործունեությունը», - կարծում է Ահմադինեժադը։

Նրա խոսքերով, Իրանը չի վախենում միակողմանի տնտեսական պատժամիջոցներից։

«ԱՄՆ-ն ի վիճակի չէ մեզ վրա ճնշում գործադրել, իրենց պատժամիջոցներով նրանք մեկուսացնում են իրենք իրենց, քանի որ Իրանը արդեն 28 տարի տնտեսական հարաբերություններ չունի ամերիկացիների հետ», - հայտարարել է Իրանի նախագահը։

Ահմադինեժադը հերքել է Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարձակման հնարավորությունը՝ երկրում միջուկային օբյեկտների վերացման համար, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կարող են օգտագործվել Թեհրանի կողմից՝ միջուկային զենք ստեղծելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։
13:13
03 Հուլիսի 2017
Կրետեում տղամարդ է մահացել շոգի պատճառով
Կրետեում շոգի պատճառով տարեց տղամարդ է մահացել:
14:31
02 Հուլիսի 2017
Սանտա Բարբարայում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արա Անդրեասյանի դին (ՎԻԴԵՈ)
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա շրջանի Կաչումա լճի տարածքում հայտնաբերվել է կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի մարմինը, հայտնում է  CBS News-ը` հղում անելով Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակին:
17:53
01 Հուլիսի 2017
Թաիլանդում հսկայամողեսը կերել է զբոսաշրջիկին
Թաիլանդում հետաքննում են բելգիացի 30–ամյա զբոսաշրջիկ Էլիզա Դալեմանեի մահը։