486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի հեռուստաընկերությունը որոշել է բանակից խուսափողներին թույլ չտալ մասնակցել «Եվրոտեսիլին»
14:44
16 Նոյեմբերի 2007

Իսրայելի հեռուստառադիոհեռարձակման վարչությունը որոշել է հրաժարվել «Եվրոտեսիլ» երաժշտական մրցույթի մասնակիցների բաց քվեարկությունից, որպեսզի բանակից խուսափողները ոչ մի հնարավորություն չունենան ուղեգիր ստանալ Եվրոպական հեղինակավոր երաժշտական մրցույթին մասնակցելու համար։

«Ես թույլ չեմ տա զինծառայությունից խուսափողներին ներկայացնել Իսրայելը։ Ինձ համար դա նույն բանն է, ինչ ծափահարել հարկերից խուսափողին», - մեջբերում է վարչության ղեկավար Մորդեխայ Շկլյարային «Եդիոտ Ախրոնոտ» թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Օրերս մամուլում հայտնված տվյալների համաձայն՝ Իսրաելում բանակից խուսափում է երիտասարդների քառորդ մասը։ Զինվորները մեկ անգամ չէ, որ մեղադրել են զորակոչիկների վրա քայքայիչ ազդեցություն ունեցող շոու բիզնեսի «աստղերին», որոնց շրջանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն երեք տարի վատնել զինծառայության վրա և չեն ամաչում բացեիբաց արտահայտվել այդ մասին։

«Խուսափումը՝ դա անարխիայի կոչ է, որը թույլ է տալիս հասկանալ, որ օրենքը ունի ընտրովի ուժ, այսինքն  «ցանկանում եմ՝ ծառայում եմ, չեմ ցանկանում՝ չեմ ծառայում», - ասել է Շկլյարը։

Իսրաելի հեռուստառադիոհեռարձակման վարչության որոշման համաձայն՝ Սերբիայում կայանալիք «Եվրոտեսիլ-2008»-ին կմեկնի ժամկետավոր զինծառայող 20-ամյա Բոազ Մաուդան, որը հաղթանակ է տարել «Աստղերը ծնվում են» հեռուստամրցույթի ժամանակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: