478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՕՊԵԿ-ը նոյեմբերի 17-18-ը կայանալիք համաժողովում չի քննարկի նավթաարդյունահանման ավելացումը. գլխավոր քարտուղար
16:49
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Նավթի արդյունահանման մակարդակի բարձրացման և նավթի գների հետ կապված հարցերը չեն քննարկվելու ՕՊԵԿ-ի երրորդ համաժողովում, որը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 17-18-ը։ Այս մասին չորեքշաբթի Եր-Ռիյադում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլահ էլ-Բադրին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

«Այսօր մենք նավթի արտադրությունն ավելացնելու անհրաժեշտություն չենք տեսնում»,-ասել է նա, նշելով, որ միջազգային շուկան չունի դրա պակասը։

Ինչ վերաբերում է նավթի գներին, որոնք մոտենում են մեկ բարելի համար 100 դոլարին, ապա դրանք, էլ-Բադրիի խոսքերով, բացատրվում են ոչ թե շուկայում դրա պակասով, այլ մի շարք այլ պատճառներով։

Դրանց շարքում նա, մասնավորապես, անվանել է հնացած սարքավորումը ԱՄՆ-ում նավթավերամշակող գործարաններում, երկիր, որը աշխարհում ածխաջրածնային հումքի հիմնական սպառողն է, քաղաքական անկայունությունը, ամերիկյան դոլարի թուլացումը։

Չնայած դրան, էլ-Բադրիի խոսքերով, ՕՊԵԿ-ի համաժողովի մասնակիցները մտադիր չեն քննարկել նավթի հաշվարկները դոլարի փոխարեն այլ արժույթով իրականացնելու հարցը։ Այդ խնդիրը, նշել է նա, նավթի արտահանմամբ զբաղվող կազմակերպության յուրաքանչյուր անդամ-երկիր լուծում է առանձին և «համաժողովի օրակարգ չի մտնում»։

Նրա խոսքերով նավթի շուկան և դրա գները կքննարկվեն ՕՊԵԿ-ի աշխատանքային նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Աբու-Դաբիում։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։