485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կառավարությունը շահագրգրված չէ չափից շատ խորացնել հակամարտությունը Իրաքյան Քրդստանի շուրջ. փորձագետ
13:19
14 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմական և քաղաքական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Վիտալի Նաումկինը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը շահագրգրված չէ չափից շատ խորացնել Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունը։

Նրա խոսքերով, Քրդստան զորք մտցնելու մասին իր որոշումը Անկարան պատճառաբանում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական բազաները վնասազերծելու անհրաժեշտությամբ։

«Կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը շահագրգրված չէ չափից շատ խորացնել Իրաքյան Քրդստանի շուրջ հակամարտությունը։ Նրան անհրաժեշտ է ցույց տալ սեփական ժողովրդին, որ քրդական շարժման դեմ կիրառվում են խիստ միջոցներ, սակայն, միաժամանակ, Թուրքիան փորձում է չընդլայնել ռազմական գործողությունների շրջագիծը», - ասել է Նաումկինը «Արգումենտի և Ֆակտի վ Արմենիի» թերթին տված հարցազրույցի ժամանակ։

Նա ավելացրել է, որ միաժամանակ այս ամենն ուղեկցվում է Թուրքիայի վրա ամերիկյան ճնշմամբ։

Ռուս փորձագետի կարծիքով, Կոնգրեսում քննարկվող Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ևս ճնշման բաղկացուցիչ է։

«Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն և Թուրքիան եկել են գաղտնի փոխհամաձայնության՝ ԱՄՆ-ն սառեցնում է բանաձևի ընթացքը, իսկ Թուրքիան իր հերթին սահմանափակում է հակաքրդական գործողությունները», - ասել է Նաումկինը։

Նրա խոսքերով, չարժե մոռանալ, որ Իրաքի տարածքում քրդերը ամերիկացիների հիմնական հենարաններից մեկն են, և Իրաքում քրդական ինքնավարության ստեղծումը, փաստորեն, ամերիկացիների միակ ձեռքբերումն է։

«Բայց, միաժամանակ, Թուրքիային շատ է անհանգստացնում քրդական պետականության ստեղծման հեռանկարը։ Չէ՞ որ պարզ է, որ հանրաքվեի անցկացումից և Քիրքուքը քրդական մայրաքաղաք հռչակելուց հետո իրաքյան Քրդստանը կստանա ինքնավարության չափազանց բարձր աստիճան, և Իրաքի դաշնայնացման գործընթացում կստանա անկախ պետության գրեթե բոլոր հատկանիշները», - կարծում է ռուս փորձագետը։

Նրա խոսքերով, հենց դա է շատ անհանգստացնում Թուրքիային, քանի որ քրդական պետականության առկայությունը կարող է ոգևորել Թուրքիայի տարածքում բնակվող քրդերին։ «Այս գործոնը պետք է համարել թուրքական ռազմական միջամտության իրական պատճառը», - ասել է Նաումկինը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։