481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտոսում ամուսնական զույգը վիճել է որդու անվան կապակցությամբ
16:58
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ծանր վիճակում Եգիպտոսի հարավում գտնվող Ասյուտ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել ամուսնական մի զույգ, քանի որ նրանք վիճել են իրենց նորածին որդու անվան հետ կապված, երկուշաբթի հաղորդում է «Էր-Ռայա» թերթը։

«Մենք դեռևս մեր որդու ծնունդից առաջ էին վիճում, թե ինչ անուն ենք նրան տալու»,- ոստիկաններին պատմել է Մունա Ազզատ Ալին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թերթի վրա։

«Ես և ամուսինս միանագմայն տարբեր ընտրություն էինք կատարել, և ընդհուպ մինչև երեխայի ծնունդն այդպես էլ համաաձյնության չեկանք։ Իսկ երբ ծնվեց մեր որդին, նրա անվան համար մեր վիճաբանություններն էլ ավելի անհանդուրժողական դարձան, և այդպիսի վեճերից մեկի ժամանակ մենք չկարողացանք զսպել մեր զգացմունքները»,- ասաց կինը, որը, ըստ բժիշկների, շատ ծանր վնասվածքներ է հասցրել իր ամուսնուն։

Իր հերթին, նրա ամուսինը՝ Ֆարիդ Սալահը պատմել է, որ երբ նրանք առաջին անգամ տեսան իրենց նորածին որդուն, նրանցից յուրաքանչյուրի անունից միանգամից դուրս թռան երեխայի համար աառնձին-առանձին ընտրած անունները։

«Խոսքը խոսքի ետևից մենք անդադար վիճում էին մի ամբողջ շաբաթ, այնուհետև այնպես ստացվեց, որ սկսեցինք մեր հարաբերությունները պարզել բռնունցքների միջոցով»,- խոստովանեց Ֆարիդը։

Տուժածները ոստիկաններին խոստացել են, որ հիվանդանոցում բուժվելու ընթացքում կփորձեն հանգիստ մտածել այդ ամենի շուրջ և խաղաղ ճանապարհով անուն ընտրել իրենց որդու համար։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։