482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները Իրաքի վերաբերյալ չեն փոխում Իրանի մոտեցումները-Ահմադինեժադ
16:49
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրաքում անվտանգության խնդիրների վերաբերյալ իրանա-ամերիկյան բանակցությունները չեն նշանակում Իրանի դիրքորոշման փոփոխություն ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ, երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։

«Ամերիկացիների հետ բանակցությունները կապված են Իրաքի հետ, և անցկացվում են իրաքյան ժողովրդի ու կառավարության խնդրանքով։ Այդ բանակցությունները չեն նշանակում, որ մեր վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ փոփոխություններ է կրել»,-հայտարարել է Ահմադինեժադը՝ ելույթ ունենալով Թեհրանում ուսանողների առջև։

«Իրանի դիրքորոշումը հստակ է ՝ ԱՄՆ-ը վրիժառու և թշնամական քաղաքականություն է վարում իրանական ժողովրդի նկատմամբ»,- հավելել է Ահմադինեժադը՝ փոխանցել է «ՌԻԱ-Նովոստին» հիմնվելով տեղի ԶԼՄ-ների վրա։

Իրանական նախագահի արտահայտություններից հետո ուսանողները սկսել են վանկարկել «Մահ Ամերիկային»։

Երեկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ալի Հոսսեյնին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ Իրաքի անվտանգության խնդիրների հետ կապված բանակցությունների հաջորդ փուլին անցնել։

«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք բանակցությունների շարունակմանը (ԱՄՆ-ի հետ), իրաքյան ժողովրդին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Եթե ամերիկյան կողմը հանդես գա բանակցությունների վերաբերյալ պաշտոնական խնդրանքով, Թեհրանը կդիտարկի այն»,-ասել է նա լրագրողներին»։

Թեհրանը և Վաշինգտոնն այս ամառ Բաղդադում դեսպանների մակարդակով Իրաքում անվտանգության խնդրի վերաբերյալ բանակցությունների երեք փուլ իրականացրին։ Դրանց հիմնական արդյունքը եղավ Իրաքի անվտանգության խնդրի կարգավորման և երկրի պաշտպանունակության ամրապնդման համատեղ եռակողմ կոմիտեի ստեղծումը։

Ամերիկա-իրանական բանակցությունների սկզբնական փուլը, որը տեղի ունեցավ իրաքյան մայրաքաղաքում մայիսի 28-ին, եղավ ԱՄՆ և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին ուղղակի շփումը 1979-ին դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո, երբ Այաթոլլա Ռուխոլլա Մուսավի Խոմեյնիի ծայրահեղ տրամադրված կողմնակիցները գրոհով զավթեցին ԱՄՆ դեսպանատունը Թեհրանում՝ հայտարարելով այն «Իրանի դեմ լրտեսության և դավերի որոգայթ»։ Այդ ժամանակ գերի վերցվեցին ամերիկյան դեսպանատան 52 աշխատակիցներ, որոնք պատանդ պահվեցին 444 օր։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։