482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հնդկացի աղջնակը ուշքի է եկել երկրորդ զույգ ձեռքերի և ոտքերի անդամահատումից հետո
18:22
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հնդկաստանի փոքրիկ բնակչուհին, որն անցյալ չորեքշաբթի տարել էր «պարազիտային» երկվորյակից առանձնացնելու բարդ վիրահատությունը, ուշքի է եկել, շարժել է մատիկները և ժպտացել ծնողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Փրեսին»։

Երկու տարի առաջ Բիխարի հյուսիսային նահանգի հեռավոր Արխարիա գյուղակում երկու զույգ ձեռքերով և ոտքերով ծնված աղջնակին  ծնողներն անվանել էին Լակշմի՝ չորսձեռքանի հնդիկ աստվածուհու պատվին։

Այսպես կոչված «պարազիտային երկվորյակը», որի զարգացումը կանգ էր առել մոր արգանդում, ամբողջովին կախված էր երկամյա աղջնակի արյունատար համակարգից և գլուխ չուներ։

Երեքշաբթի բժիշկները սկսել էին արյունատար համակարգի անջատման, ողնաշարի անջատման վիրահատությունը, ինչպես նաև առողջ երիկամը «պարազիտային» երկվորյակից առողջ մարմին տեղափոխելու վիրահատությունը։

Նույն օրը վիրաբույժները հաղորդեցին, որ վիրահատությունը տևելու է 40 ժամ։ Սակայն «ընդամենը» 24 ժամ անց, բացառիկ վիրահատությունը, որին մասնակցում էին ավելի քան 30 վիրաբույժներ, հաջողությամբ ավարտվեց։

Կրոնական նախապաշարումներից ելնելով, որպիսիք հատկապես տարածված են երկրի հեռավոր անկյուններում, Հնդկաստանում ծնված «արտասովոր» երեխաները համարվում են մարդկանց աշխարհ եկած աստվածներ։ Շատ մարդիկ ցանկանում են աշխատել նորածինների բնածին «արտասովորությունների» վրա. այսպես՝ երբ Լակշմիի ծնողները որոշեցին աղջկան ցույց տալ Նյու-Դելլիի բժիշկներին, երեխայով հետաքրքվեցին այլանդակների կրկեսի տնօրենները, որոնք պնդում էին, որ երեխային վաճառեն իրենց։

Ծնողները վախից վերադարձան իրենց գյուղը և դեռևս որոշ ժամանակ թաքցնում էին նրան օտար աչքերից, որից հետո նրանք բժիշկներ հրավիրեցին Բանգալորից։ Նրանք համաձայնեցին անվճար կատարել մի վիրահատություն, որը գնահատվում է 2,5 մլն. ռուպի (մոտ 1,5 մլն. ռուբլի)։

Հնդիկ բժիշկները կարծում են, որ հիմա ամենադժվարը երեխային ոտքի կանգնեցնելն է։ Տարանջատման վիրահատության ավարտից հետո, աղջնակին սպասվում են դեռևս բազմաթիվ փոքրիկ վիրահատություններ։ Մասնավորապես՝ անհրաժեշտ կլինի կողերի վրա գտնվող ոտքերը «ցած իջեցնել»։

Անվտագության նպատակով Լակշմիի ազգանունը չի հրապարակվում։ Նրա հայրը՝ Շամբխուն (Shambhu), պատմել է, որ բարդ վիրահատությունից առաջ նրանք շատ էին վախենում երեխայի կյանքի համար։ Բայց հիմա ծնողները լի են հույսով և հավատում են, որ նրանց դստերը առջևում սպասվում է երջանիկ կյանք՝ «իր նորմալ մարմնում»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։