482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ-ն վրդովված է ղարաբաղյան հարցի շուրջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարություններից
15:12
09 Նոյեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը վրովմունք է հայտնել ղարաբաղյան հարցի շուրջ Եվրոպայի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի արած հայտարարության առթիվ։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարել է, որ «կոսովյան և ղարաբաղյան հակամարտությունների միջև շատ տարբերություններ կան, Կոսովոյում չկա ծայրահեղական ռեժիմ, տարածաշրջանը կառավարում է ՄԱԿ-ը, իսկ անվտանգության երաշխիքները տրամադրում են ԵՄ զինվորականները, ինչը չկա Լեռնային Ղարաբաղում»։

«Չնայած Լեռնային Ղարաբաղում և Կոսովոյում տիրող իրավիճակների տարբերությանը՝ Կոսովոյի ձգտումը՝ դառնալ միջազգայի իրավունքի լիիրավ սուբյեկտ՝ անկախ պետության տեսքով, նույնն է, ինչ Ղարաբաղինը», - լրագրողներին է հայտարարել ԼՂՀ արտգործանախարարը։

Նրա խոսքերով, Դևիսին պետք է հայտնի լինի, որ Կոսովոյի ինքնավարության ժամանակավոր ինստիտուտների ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Կոսովոյի անխակությունը քննարկման ենթակա չէ։

«Իսկ Լեռնային Ղարաբաղի վրա որևէ արտաքին կառավարման բացակայությունը դրական նշան է, քանի որ դա ղարաբաղյան ժողովրդի բարձր ինքնակազմակերպվածության հաստատումն է, որն ի վիճակի է ինքնուրույն, առանց արտաքին օգնության, ընտրված իշխանությունների միջոցով իրականացնել արդյունավետ կառավարում, վարել արտաքին քաղաքականություն և ապահովել սեփական անվտանգությունը», - ասել է Պետրոսյանը։

ԼՂՀ ԱԳ նախարարի խոսքերով, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մտահոգությունն առաջացրած իրավիճակը, որի ժամանակ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող դիմել մարդու իրավունքների Եվրոպական դատարան, «ձևավորվել է Ադրբեջանի մեղքով և միջազգային կազմակերպությունների լուռ համաձայնությամբ, որոնք կոչված են ապահովել մարդու իրավունքները՝ անկախ նրանց բնակության տարածքի կարգավիճակից»։

«Միջազգային կազմակերպությունների նմանօրինակ դիրքորոշումը ցույց է տալիս, որ նրանք ավելի շուտ ղեկավարվում են քաղաքական շահերով, քան մարդու իրավունքների պաշտպանության իդեալներով», - ընդգծել է ԼՂՀ ԱԳ նախարարը։

Մեկնաբանելով այն փաստը, որ Դևիսը հրաժարվել է գնահատել Ղարաբաղի ընտրությունների գործընթացը՝ պատճառաբանելով, որ նա «կարող է իրեն թույլ տալ չմեկնաբանել տարբեր գործընթացներ, այդ թվում նաև Եվրոպայում ինչ-որ տեղ անցկացվող սեռական փոքրամասնությունների շքերթը», Պետրոսյանը նշել է, որ «նման, չափազանց ոչ կոռեկտ համեմատությունը անթույլատրելի է նման  հեղինակավոր կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյայի համար»։

«Իր հայտարարությամբ Թերի Դևիսը ցույց է տվել արհամարհական վերաբերմունք ոչ այնքան Ղարաբաղում տեղի ունեցած կոնկրետ քաղաքական գործընթացների նկատմամբ, որքան ընտրությունների ինստիտուտի նկատմամբ ընդհանրապես։ Կարելի է հուսալ, որ Եվրոպայի խորհուրդը չի կիսում այդ կազմակերպության հիմքում ընկած ժողովրդավարության իդեալների նկատմամբ իր գլխավոր քարտուղարի նմանօրինակ վերաբերմունքը», - նշել է Պետրոսյանը՝ ավելացնելով, որ «հակառակ դեպքում դա կնշանակի, որ Եվրոպայի խորհուրդը սպառել է իրեն որպես մի կազմակերպություն, որը կոչված է՝ առաջ մղել բազմակարծիք ժողովրդավարության իդեալներն ու սկզբունքները և պաշտպանել մարդու իրավունքները»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։