486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետքարտուղարը խոստացել է Անկարային՝ «արդյունավետ» միջոցներ ձեռնարկել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անջատողականների դեմ
11:37
02 Նոյեմբերի 2007

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խոստացել է պաշտոնական Անկարային՝ «արդյունավետ» միջոցներ ձեռնարկել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անջատողակաների դեմ, ուրբաթ հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռեյթեր» գործակալությանը։

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը նաև ԱՄՆ-ի թշնամին է», - նշել է Ռայսը Իռլանդիայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա վայրէջք էր կատարել՝ ինքնաթիռի վերալիցքավորման համար։ «Սակայն մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է իսկապես արդյունավետ միջոցներ ձեռնարկել այս վտանգի դեմ պայքարելու համար»։

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է, որ «արդյունավետ միջոցները ենթադրում են այնպիսի գործողություններ, որոնք կօգնենք հաղթահարել իրավիճակը, սակայն չվատթարացնել այն»։

Նման միջոցներից մեկը, ինչպես նշում է «Ռեյթեր» գործակալությունը, կարող է դառնալ ՔԱԿ անջատողականների դեմ պատժամիջոցների կիրառումը։

Ավելի վաղ Թուրքիան բազմիցս սպառնացել է ներխուժել Հյուսիսային Իրաք՝ քուրդ գրոհայինների դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։

Հոկտեմբերի կեսին Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություններ էր տվել, որտեղ, զինվորականների տվյալներով, կենտրոնացված է ՔԱԿ շուրջ 3,5 հազ. անջատողական։ Այժմ Թուրքիայի և Իրաքի սահմանին 150-հազարանոց զորամիավորում է տեղաբաշխված ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։