482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Աթենքը հույս ունի հաջողության հասնել «Մակեդոնիա» անվան շուրջ Սկոպիայի հետ բանակցությունների ընթացքում
12:33
01 Նոյեմբերի 2007

Աթենքը հույս ունի հաջողության հասնել «Մակեդոնիա» անվան շուրջ Սկոպիայի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոմուպոսը (Theodoros Roussopoulos)։

Հինգշաբթի ՄԱԿ-ում կվերսկսվեն բանակցությունները Հունաստանի և Մակեդոնիայի կառավարությունների միջև վերջինիս անվան շուրջ։ Հունաստանը դեմ է «Մակեդոնիայի Հանրապետություն» անվանը, քանի որ Մակեդոնիայի պատմական տարածքը, Սալոնիկներում գտնվող մայրաքաղաքով, գտնվում է Հունաստանում։

 «Երկխոսության այս նոր փուլը հնարավոր է որ տարիների ընթացքում անցկացվող բոլոր փուլերից ամենակարևորն է», - հայտարարել է Հունաստան կառավարության ներկայացուցիչը՝ նախօրեին վերսկսելով բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք՝ երկիրը, ժողովուրդը ամբողջովին պատրաստ ենք։ Մենք հայտարարում ենք, որ կանենք մեզանից կախված հնարավոր ամեն ինչ՝ լավ որոշում ընդունելու համար», - ավելացրել է Ռուսոպուլոսը։

Ավելի վաղ Հունաստանի պաշտոնական անձինք հայտարարում էին, որ հարցի լուծումը հետաձգել չի կարելի, և կոչ էին անում Մակեդոնիային՝ գալ փոխհամաձայնության։ Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյաննին (Dora Bakoyannis) ասել է, որ Հունաստանը պատրաստ է քննարկել հարևան երկրի համար հնարավոր բաղադրիչ անվանումը, իսկ հունական թերթերը ընդունելի ձևակերպում են համարել «Մակեդոնիայի Հանրապետություն-Սկոպիա» անվանումը։ Իսկ այն դեպքում, եթե հնարավոր չլինի փոխհամաձայնության գալ, Բակոյաննին չի բացառել, որ Հունաստանը կարող է վետո դնել Մակեդոնայիայի եվրոատլանտյան առաջխաղացման վրա։

Սակայն Մակեդոնիայի արված հայտարարությունները չեն խոսում հունացիներին զիջման գնալու Մակեդոնիայի ցանկության մասին։

Մակեդոնիայի արտգործնախարար Անտոնիո Միլոշոսկին (Antonio Milososki) «անհեթեթ» է համարում նրա երկրի ՆԱՏՕ մուտք գործելու վրա Հունաստանի հնարավոր վետոն։

«Անվանումը դա մեր փոքրիկ երկրի ազգային ինքնության շինությունում հիմնական քարն է։ Վետոն դա անհեթեթության ռազմավարություն է», - ասել է նախարարը։

«Կոկա-կոլա» անվանումը գոյություն ունի ոչ այն բանի համար, որպեսզի մենք բանակցություններ վարենք «կոկա-կոլա լայթ» անվան գոյության հնարավորության մասին», - հայտարարել է Միլոշոսկին։

Նա հերքել է ենթադրությունն այն մասին, որ «Մակեդոնիա» անվանումը իր երկրի կողմից ոտնձգություններ է  ներկայացնում միանման անվանում ունեցող հունական տարածքի նկատմամբ։

Հունական կողմը այդ հայտարարություններին հաշտեցման վերաբերմունք է ցուցաբերել։

«Հունաստանը կարիք չունի ձայն բարձրացնել կամ սադրանքի գնալ։ Սկոպիայի կառավարությունը պետք է որոշի՝ կամ ընդունել մեր երկրի դրական վերաբերմունքը, եվրոատլանտյան հեռանկարը, տնտեսական և տարածաշրջանային կայունությունը, կամ հավատարիմ մնալ փոխհամաձայնության չգալու իր որոշմանը», - հայտարարել է Դորա Բակոյաննին։

Այսպիսով, Նյու-Յորքում տեղի ունեցող բանակցությունների ժամանակ կողմերը պետք է որոշեն, արդյոք պատրաստ են փոխհամաձայնության գնալ, և ինչպիսի կարող է լինել փոխադարձ ընդունելի որոշումը։

120 պետություն ընդունում է  Մակեդոնիայի Հանրապետության սահմանադրական անվանումը։ Սակայն ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում այդ երկիրը, Հունաստանի պահանջով, կոչվում է Յուգոսլավիայի նախկին Հանրապետություն Մակեդոնիա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոլանդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։