480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Պելեն հերքել է Բրազիլիայի ֆուտբոլի ղեկավարության հետ վատ հարաբերությունների մասին ասեկոսները
10:48
01 Նոյեմբերի 2007

Պելեն ժխտում է իր երկրի ֆուտբոլի ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ ունենալը, տեղեկացրել է հռչակավոր բրազիլացի ֆուտբոլիստի մամուլի ծառայությունը։

Նախօրեին Պելեն անվանել է «ֆանտաստիկ» Բրազիլիայում 2014 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման փաստը, սակայն չնայած սպասումներին այդպես էլ չհայտնվեց Ցյուրիխում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի հանդիսավոր արարողությանը, որտեղ ընդունվել է այդ որոշումը։

«Ես չգիտեմ, թե որտեղ է Պելեն, սակայն ես հրավիրել եմ  ֆուտբոլիստների հռչակավոր երկու սերունդների երկու հանրահայտ խաղացողների (Դունգային և Ռոմարիոյին), - ասել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդու Տեյշեյրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռոմարիոն իր հերթին մեկնաբանել է արարողության ժամանակ «ֆուտբոլի արքայի» բացակայությունը։ «Լինելով բրազիլացի՝ ես իհարկե կցանկանայի, որպեսզի Պելեն ներկա լիներ այստեղ», - ասել է նա։

Ռոմարիոյի խոսքերով, Բրազիլիան արժանի ներկայացված էր երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի գլխավորած պատվիրակությամբ։ «Սակայն Պելեն դա Պելեն է, նրան փոխարինել չի կարելի», - եզրափակել է ֆուտբոլիստը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չէր անցկացվել Բրազիլիայում 1950 թ.-ից։ Այն ժամանակ ապագա հնգակի չեմպիոնները որոշիչ պայքարում պարտություն կրեցին Ուրուգվայի հավաքականի կողմից։ Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցած այդ պարտությունը իսկապես սև էջ դարձավ բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ և ուժգին խոցեց աշխարհում «ամենաֆուտբոլային» ազգի ազգային հպարտությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։