481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիային չի հաջողվի կտրուկ փոխել Հյուսիսայի Իրաքի դրությունը. հայ քաղաքագետ
18:33
25 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիային չի հաջողվի կտրուկ փոխել Հյուսիսայի Իրաքի դրությունը։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, «ՌԻԱ Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ես չեմ հավատում, որ այս գործողությունը կվերածվի զանգվածային պատերազմի, որ Թուրքիան կգրավի Իրաքի կեսը և որ դա լիովին կհեղաշրջի ողջ տարածաշրջանը և կտրուկ կերպով կփոխի իրավիճակը»,- ասաց Իսկանդարյանը։
 
Նրա խոսքով, Թուրքիան առաջին անգամ չէ, որ փորձում է ուժային մեթոդներով ազդել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հիմնավորման վրա։

«Սա որոշակի լարվածություն կառաջացնի, սակայն կանցնի։ Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմը կմնա, և Թուրքիան չի կարողանա փոխել այս փաստը, իսկ դա նշանակում է, որ նույնը կմնան թե ներկայիս դրությունը, թե հիմնախնդիրները»,- ասաց քաղաքագետը։

Թուրքական բանակի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, հինգշաբթի Թուրքիայի հարավ-արևելքում սպանվել են 30 քուրդ ահաբեկիչներ։ Ահաբեկիչների հետ բախումը տեղի է ունեցել Խակկյարի գավառի Շեմդինլի կիրճում։

Գլխավոր շտաբի տեղեկություններով, հոկտեմբերի 23-ի երեկոյան Թուրքիայի և Իրաքի սահմանի մոտ հայտնաբերվել է ահաբեկիչների մի մեծ խումբ, որը պատարստվում էր ահաբեկչական գործողության։ «Խմբի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթ բացվեց տանկերից, հրետանուց և այլ զինատեսակներից»,- նշվում է թուրքական ռազմական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: