478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
Իրաքում Թուրքիայի քաղաքականությունը քրդական կողմի քայլերի համարժեք պատասխանը չի. ՀՀ ԱԳ նախարար
16:00
25 Հոկտեմբերի 2007

Իրաքում Թուրքիայի քաղաքականությունը քրդական կողմի քայլերի համարժեք պատասխանը չի։ Այս կարծիքը հինգշաբթի  մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Չնայած ես չեմ տեսնում մեր երկրի վրա քրդական հարցով Թուրքիայի քաղաքականության ուղիղ ազդեցությունը, բայցևայնպես այս փաստը լուրջ մտահոգություն է առաջացնում անվտանգության տեսակետից»,-ասաց Օսկանյանը։

Նախարարն անհանգստացած է այն փաստով, որ «մի երկիրն ազատորեն կարող է խախտել մեկ այլ երկրի տարածքային ամբողջականությունը»։ Նա ընգծեց, որ իրավիճակը տարածաշրջանում առանց այդ էլ բարդ է և անկայուն ու «հավելյալ ապակայունացնող գործոն պարզապես պետք չէ»։

«Հայաստանը, ինչպես և մյուս պետությունները, վստահ է, որ Թուրքիայի քաղաքականությունը քրդական կողմի քայլերի համարժեք պատասխանը չէ։ Այս հարցը պետք է լուծվի բանակցությունների և երկխոսության միջոցով, պարզապես թուրքական կողմն ընտրել է այլ ուղի, որը պետք է մտահոգություն առաջացնի ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների մոտ»,-ասաց Օսկանյանը։

Չորեքշաբթի Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրին օդուժի և հրետանու կիրառությամբ Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի կողմից իրականցվող գործողությոան մասին։ Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել պաշտոնական աղբյուրներից։

Թուրքիայի խորհրդարանն անցած շաբաթ կառավարությանը թույլատրեց միջսահմանային ռազմական գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում, որտեղ, ըստ ռազմական տվյալների, խմբավորված են 3,5 քուրդ անջատողականներ։

Թուրքիան, որը Իրաքի հետ սահմանին կենտրոնացրել է զգալի զինված ուժեր, արդեն զգուշացրել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին, որ Իրաքի տարածք լայնածավալ ներխուժումն անխուսափելի է, եթե ԱՄՆ-ի կողմից հովանավորվող բաղդադյան կառավարությունը ինքը միջոցառումներ չձեռնարկի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների (ՔԱԿ) դեմ։

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, որը ՄԱԿ-ի և ԵԽ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, 1984-ից զինյալ պայքար է մղում Թուրքիայի հարավ-արևելքում բնակվող քրդերի անկախության համար։ Այդ հակամարտությունն արդեն տարել է շուրջ 40 հազար կյանք։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։