481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական բանակը մտել է Հյուսիսային Իրաք՝ քուրդ գրոհայիններին հետապնդելու համար. ԶԼՄ
12:00
24 Հոկտեմբերի 2007

Իրաքի սահմանին քուրդ գրհոայիններին ամուր շրջափակման մեջ վերցրած թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Հյուսիսային Իրաք, չորեքշաբթի հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ենի Շաֆակ» թերթին։

Թերթի հավաստմամբ՝ թուրքական հատուկ նշանակության ջոկատը, օգտագործելով ուղաթիռներ, անց է կացնում ռազմական գործողություններ՝ հետապնդելով գրոհայիններին, ՝ սահմանակից տարածքում մինչև 50 կմ խորության վրա F-16 կործանիչներով ու հրետանիով դիրքային հարվածներ է հասցնում Քուրդիստանի աշխատավոր կուսակցության (ՔԱԿ) ճամբարներին։

  «Զաման» թերթն իր հերթին տեղեկացնում է, որ ավիացիայի օգտագործմամբ ռազմական գործողությունները անց են կացվում մինչև 40 կմ խորության վրա։ Ընդ որում նա հղում է անում իշխող կուսակցության խորհրդի նիստին կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեմիլ Չիչեկի արված արտահայտությանը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն տեղեկացված է սահմանամերձ ռազմական գործողությունների անցակցման մասին, և ամերիկյան կողմի հետ տեղի է ունենում հետախուզային տեղեկատվության փոխանակում։

Թերթերի տեղեկությունը դեռևս չի հաստատվել այլ աղբյուրների կողմից, առաջին հերթին ռազմական աղբյուրների կողմից։

Քուրդ անջատողականների հակաազդեցությունը չորեքշաբթի Անկարում կքննարկի Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ)։ ԱԱԽ-ի նիստը տեղի կունենա Անկարայում՝ նախագահ Աբդուլլա Գյուլի գլխավորությամբ։

 Անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը լիազորություններ է տվել Հյուսիսային Իրաքում սահմանամերձ ռազմական գործողություններ անցկացնելու համար, որտեղ, զինվորների տվյալների համաձայն՝ կենտրոնացված է մոտավորապես 3,5 հազ. քուրդ անջատողական։ 

Երեքշաբթի Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Հյուսիսային Իրաքում կարող են սկսվել յուրաքանչյուր պահի։

Նույն օրը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ իրաքյան իշխանությունները կփակեն երկրում գործող ՔԱԿ-ի բոլոր գրասենյակները։

ՔԱԿ-ն, որը ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, 1984 թ.-ից Թուրքայի հարավ-արևելքում ռազմական պայքար է մղում քուրդերի անկախության համար։ Այս հակամարտությունը խլել է մոտավորապես 40 հազ. մարդու կյանք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: