478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ջորջ Բուշը պահանջել է ամբողջովին ֆինանսավորել Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության ծավալումը
11:06
24 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պահանջել է Կոնգրեսից ամբողջովին ֆինանսավորել Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության (ՀՀՊ) և նրա այլ տարրերի ծավալման նախագիծը՝ հայտարարելով, որ դրանք «կենսականորեն կարևոր են» ԱՄՆ-ի անվտանգության համար։

 «Կոնգրեսը 139 միլիոն դոլարով կրճատել է Եվրոպայում ՀՀՊ-ի ծավալման համար մեր պահանջը, ինչը կարող է ձգձգել ծավալման ընթացքը մեկ կամ ավելի տարով և վնասել մեկ դաշնակիցների դիրքերը, որոնք մեզ հետ միասին աշխատում են իրենց տարածքում նման համակարգ տեղադրելու ուղղությամբ», - տեղեկացրել է Ջ. Բուշը երեքշաբթի՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ կոնգրեսը նաև 51 միլիոն դոլարով կրճատել է Սպիտակ տան պահանջը ՀՀՊ-ի օդային հիմք ունեցող լազերի (Airborne Laser)   ստեղծման համար և 50 միլիոն դոլարով կրճատել է ՀՀՊ-ի բազմալիցքային հռթիռակործանիչի (Multiple Kill Vehicle) նախագծին վերաբերող պահանջը։

Միաժամանակ 50 միլիոն դոլարով կրճատվել են այն միջոցները, որոնք պահանջել է աշխատակազմը բալիստիկ հռթիռների բացթողմանը հետևող տիեզերային արբանյակային համակարգի (Space Tracking and Surveillance System) ֆինանսավորման համար։

«Այս ծրագրերից յուրաքանչյուրը կենսական կարևորություն ունի Ամերիկայի անվտանգության համար, և Կոնգրեսը պետք է դրանք ամբողջովին ֆինանսավորի», - պահանջել է Ջ. Բուշը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։