481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Իմ այցելությունը Հայաստան ավելի երկար տևեց, քան նախատեսված էր. Ահմադինեժադ
17:02
23 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան ավելի երկար տևեց, քան նախատեսված էր։

«Իմ ուղևորությունը Հայաստան ավելի երկար տևեց, քան նախատեսված էր այցի ծրագրով։ Պայմանավորվածություն կար, որ ես Երևան եմ ժամանելու ժամը 22.00, սակայն տարբեր հանդիպումներ կազմակերպելու առիթով այցը երկարաձգվեց մեկ ժամ 50 րոպեով»,- երեքշաբթի Թեհրան ժամանելուն պես լրագրողներին հայտարարեց Ահմադինեժադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա իր ուղևորությունը Հայաստան բնութագրեց որպես «լավ»։ «Աստված տա, որ մոտ ապագայում մենք դառնանք Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների ակտիվացման վկաները»,- ասաց Իրանի նախագահը։

Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ԻԻՀ նախագահի Հայաստան պաշտոնական այցի ծրագրերում փոփոխությունները կապված են այդ երկրի ներքին խնդիրների հետ։

«Առավոտյան իրանական կողմը խնդրել է փոփոխություններ մտցնել Ահմադինեժադի այցի ծրագրում, ինչի արդյունքում չեն կայացել Եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, Երկնագույն մզկիթ այցելությունները և Իրանի նախագահի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում»-ասաց նա։

Ահմադինեժադը իր  հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչից հետո տեղի է ունեցել երկու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և երկու նախագահների մամուլի ասուլիսը։ –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: