480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Խոսնակ Ն. Փելոսին կասկած է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության հաջողության առթիվ
14:23
18 Հոկտեմբերի 2007

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կասկած է հայտնել 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում թուրքական կողմից իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևի քվեարկության դրական ընթացքի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը։

«Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն (քվեարկությունը) հաջող կանցնի թե ոչ, կամ թե ինչ կլինի հետագայում», - ասել է լրագրողներին Ն. Փելոսին, որի խոսքերը հաղորդում է գործակալությունը։

Անցած շաբաթ ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն անտեսել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները և ընդունել է բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Հայոց Ցեղասպանության փաստը։

Քվեարկության հաջողության առնչությամբ Ն. Փելոսի կասկածները կապված են այն բանի հետ, որ պալատի մի քանի անդամ մերժել են բանաձևի ճանաչումը, քանի որ նրա ընդունումը կարող է լրջորեն վնասել ամերիկաթուրքական հարաբերությունները։

Պալատի անդամ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջոր Մուրթայի (John Murtha) խոսքերով, կուսակցության առաջնորդները սխալվել են բանաձևի ճանաչման օգտին քվեարկած ձայների հաշվարկի մեջ, այդ պատճառով, «եթե այդ քվեարկությունը անցկացվեր այսօր, ապա այն հաջողություն չէր ունենա»։

 Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, Ն. Փելոսին մտադիր է հետաձգել բանաձևի քվեարկության անցկացումը մինչև որ չստանա այդ փաստաթղթի օգտին քվեարկած ձայների ավելի հստակ տվյալները։

Հոկտեմբերի 10-ին,  27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

Կոնգրեսի կողմից այս բանաձևի քննարկումը կտրուկ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում, և անցած ուրբաթ Ջ. Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը զգուշացրել էր ԱՄՆ նախագահին Կոնգրեսի այս քայլի բացասական հետևանքների մասին՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների համար։ Նմանատիպ նախազգուշացումներ ԱՄՆ կառավարությունն իր նամակում արել էր  նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը հայտարարել է «լուրջ խնդիրների» մասին՝ բանաձևի դրական քվեարկության դեպքում։

 Էրդողանը հայտարարել էր  լրագրողներին, որ ամերիկայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը հակասում է ԱՄՆ-ի շահերին։ Վարչապետը նաև ընդգծել է, որ Թուրքիան պայքարելու է կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը չթույլատրելու համար։

Թուրք վարչապետը հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում է Թուրքիան ԱՄՆ-ին զրկել Ինժիրլիկ բազա մուտք գործելուց։ «Նման բաները չեն քննարկում, դրանք ուղղակի կատարում են», - հայտարարել էր  Էրդողանը։

 Ինչպես  տեղեկացրել էր Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ, Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի առնչությամբ անհանգստություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնին (Ross Wilson)։ Բացի դրանից, ԱԳՆ-ն խնդրել էր  Ջ. Բուշի աշխատակազմին՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի փաստաթուղթը չընդունվի կոնգրեսի կողմից։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունում քննարկվում են ԱՄՆ-ի հանդեպ հնարավոր պատժամիջոցները։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են երկրի օդային տարածքի փակումը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար, ռազմական բնագավառում երկկողմանի ռազմական կապերը՝ նվազագույնին հասցնելը և ամերիկացիների կողմից թուրքական տարածքում գտնվող Ինժիրլիկ ավիաբազայի օգտագործման վերաբերյալ մանդատի երկարացման մերժումը։

Թուրք վարչապետի օգնական Էգեմեն Բագիշը (Egemen Bagis) տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Թուրքիան, Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան բազաների մատակարարումը ապահովող տարածքի միջոցով,  կարող է «վերջ դնել ԱՄՆ-ին տրամաբանված աջակցությանը»։

Ի պատասխան բանաձևի ընդունմանը՝  Թուրքիան «խորհրդակցությունների համար» հայտարարել է Վաշինգտոնում իր դեսպանին Թուրքիա կանչելու մասին, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը չեղյալ է հայտարարել ավելի վաղ ծրագրված իր այցը ԱՄՆ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության փաստը ընդունվել է աշխարհի շատ երկրների, ինչպես նաև ԱՄՆ 40 նահագների կողմից։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»:
14:57
10 Նոյեմբերի 2016
ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին։