480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան
12:18
16 Հոկտեմբերի 2007

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի իրանական ղեկավարության հետ և կմասնակցի մերձկասպյան պետությունների (Ղազախստան, Թուրքմենիա, Ադրբեջան, Ռուսաստան և Իրան) երկրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես սպասվում է՝ ՌԴ նախագահի իրանցի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Իրանի միջուկային ծրագիրը և ռուս մասնագետների կողմից իրականացվող Բուշերսկի ատոմային էլեկտրոկայանի շինարարության ավարտը։

 Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է տիրել միջուկային էներգետիկայի ամբողջական ցիկլին և այդ նպատակով սկսել է ուրանի հարստացումը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջազգային հանրության պահանջով արդեն երկու անգամ պատժամիջոց է կիրառել Թեհրանի նկատմամբ՝ ուրանի հարստացումը դադարեցնելու մասին պահանջներին չհնազանդվելու համար, սակայն երկրի իշխանությունները պնդում են, որ իրենց միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում։

 Ֆրանսիան և ԱՄՆ-ը պատրաստում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ՝ երկկողմանի կամ տարածաշրջանային մակարդակով դրանց կիրառման մտադրությամբ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում չընդունվի նոր բանաձև։ Ռուսաստանը և Չինաստանը կողմ են քաղաքական երկխոսության շարունակմանը՝ գտնելով, որ պատժամիջոցների խստացումը անարդյունք ու ոչ ժամանակակից միջոց է։

Երկուշաբթի ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերի հետ իրանական հարցի քննարկումից հետո հայտարարել է, որ այս խնդիրը կարող է լուծվել հյուսիսկորեական նույն խնդրի նման, այսինքն խաղաղ ճանապարհով։

Ավել վաղ Վ. Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չունի իրանական միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության մասին  տվյալներ։

Միաժամանակ, ասել է նա, ՌԴ-ն կիսում է միջազգային հանրության անհանգստությունը և կարծում է, որ իրանական միջուկային ծրագրերը պետք է թափանցիկ լինեն։

Իրան այցի ընթացքում Վ. Պուտինը մտադիր է հավատարիմ մնալ ՄԱԿ ԱԽ-ի և իրանական միջուկային ծրագրի «վեցնյակի» ընդհանուր դիրքորոշմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով:
11:33
14 Նոյեմբերի 2016
Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար աշխատավարձից
Դոնալդ Թրամփը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ստանալու նախագահին հատկացված աշխատավարձն իր պաշտոնը ստանձնելուց հետո։
21:01
11 Նոյեմբերի 2016
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ԱՄՆ–ի նախագահին չհամագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարթերը հայտարարել է, որ պետք չէ համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քանի դեռ Մոսկվան «չի սկսել ճիշտ վարվել»: