484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ալբերտ Գորը և ՄԱԿ-ի Կլիմայի խումբը Խաղաղության նոբելյան մրցանակակիրներ են
17:42
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. Խաղաղության նոբելյան մրցանակը կիսել են ՄԱԿ-ի կլիմայի փորձագիտական խումբը և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, ուրբաթ Օսլոյում հայտարարեց Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը։

Որպես մրցանակի տրամադրման առիթ նշվում է, որ մրցանակը շնորհվում է՝  կլիմայի փոփոխության մասին տեղեկությունների տարածման և բացասական գործընթացների տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ նրանց գործադրած ջանքերի և աշխատանքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախօրեին սկանդինավյան դիտորդները չբացառեցին, որ այս տարի Նոբելյան հանձնաժողովի որոշման վրա մեծ ազդեցություն կունենան բնապահպանության և կլիմայի տաքացման մասին քննարկումները։ Նրանց ենթադրությունները հաստատվեցին։

Ներկայումս Խաղաղության նոբելյան մրցանակը հասարակական-քաղաքական և հումանիտար գործունեության ոլորտներում ամենահայտնի և հեղինակավոր միջազգային մրցանակն է։ Նոբելի կտակի համաձայն, մրցանակը հանձնվում է «նրանց, ովքեր բոլորից լավ և բոլորից շատ կնպաստեն ժողովուրդների միջև եղբայրության հաստատմանը, մշտական բանակների վերացմանը կամ դրանց թվաքանակի կրճատմանը, ինչպես նաև խաղաղության համաժողովների կազմակերպմանը»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները: