484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ԱՄՆ-ից ետ չի կանչել իր դեսպանին. վարչապետ Էրդողան
14:44
12 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ԱՄՆ-ից ետ չի կանչել իր դեսպանին, ուրբաթ լրագրողներին հայտարարել է երկրի վարչապետ Թայիպ Էրդողանը։

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Հնարավոր է, ԱԳ նախարարությունը կանչել է իր դեսպանին խորհրդակցելու համար, սակայն նրան ոչ մեկը ետ չի կանչել»,- ասել է Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգշաբթի Թուրքիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում գտնվող դեսպան Նաբի Շենսոյին Անկարա են կանչում «խորհրդակցություն անցկացնելու համար»՝ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Օսմանյան կայրությունում իրագործված Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

Չորեքշաբթի ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անտեսեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի դիտողությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը։

ԱՄՆ նախագահը ենթադրել է, որ բանաձևի ընդունումը կարող է վատթարացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Այս կարծիքն արտահայտել է  նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանն իր կողմից հինգշաբթի երեկոյան հայտարարել է լրագրողներին, որ ամերիկյան կոնգրեսականների կողմից ընդունված որոշումը հակասում է ԱՄՆ-ի շահերին։

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունած որոշումը նախ և առաջ հակասում է ԱՄՆ-ի շահերին»,- ասել է թուրքական կառավարության ղեկավարը։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, Թուրքիայի կառավարությունում քննարկվում է ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը։ Նրանք, մասնավորապես, նախատեսում են փակել իրենց երկրի օդային կամուրջը ամերիկյան ռազմական օդանավերի համար, նվազագույնի հասցնել երկկողմանի կապերը ռազմական ոլորտում և մերժել երկարացնել թուրքական տարածքում Ինժիրլիկում գտնվող ավիաբազաների օգտագործման հանձնագրի ժամկետը ամերիկացիների համար։

Երկկողմանի հարաբերություններում ստեղծված դրությունը հաջորդ շաբաթ կքննարկի Թուրքիայի խորհրդարանը։ Քննարկման արդյունքներում, ինչպես սպասվում է, հատուկ հայտարարություն կընդունվի՝ հասցեագրված ԱՄՆ-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։