486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը չի մեկնաբանում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, քանի որ այն ժամանակ կազմակերպությունը դեռ գոյություն չի ունեցել
14:34
12 Հոկտեմբերի 2007

ՄԱԿ-ը չի մեկնաբանում ԱՄՆ-ի Կոնգրեսի  Ներկայացուոցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 1915-1923 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը, քանի որ այն ժամանակ կազմակերպությունը դեռ գոյություն չուներ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը։

«Ինչ վերաբերվում է այս հարցի առնչությամբ ՄԱԿ-ի կարծիքին, ապա կազմակերպության անդամները չեն մշակել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանության վերաբերյալ դիրքորոշումը։ Դա տեղի է ունեցել մինչև կազմակերպության ստեղծումը», - տեղեկացրել է հինգշաբթի ՄԱԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մարի Օկաբեն։

Չորեքշաբթի 27 կողմ և 21 դեմ ձայներով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անտեսեց Բուշի առարկությունները և հաստատեց բանաձևը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ արտահայտել Օսմանյան թուրքական կայսրության կողմից հայերի դեմ գործված ցեղասպանության փաստը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական քվեարկության դեպքում՝ բանաձևը քվեարկության կներկայացվի կոնգրեսի ընթացիկ նիստի ընթացքում։

Նախօրեին CNN հեռուստաընկերությունը հայտարարել է, որ քվեարկությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների ողջ կազմով պալատի նիստին տեղի կունենա արդեն ուրբաթ՝ հոկտեմբերի 12-ին։

Կոնգրեսի կողմից այս բանաձևի քննարկումը կտրուկ հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում, և անցած ուրբաթ Ջ. Բուշի հետ ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ նախագահին Կոնգրեսի այս քայլի բացասական հետևանքների մասին՝ ամերիկա-թուրքական հարաբերությունների համար։ Նմանատիպ նախազգուշացումներ ԱՄՆ կառավարությունն իր նամակում արել է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, որը հայտարարել է «լուրջ խնդիրների» մասին՝ բանաձևի դրական քվեարկության դեպքում։

Հինգշաբթի Էրդողանը հայտարարել է լրագրողներին, որ ամերիկայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը հակասում է ԱՄՆ-ի շահերին։ Վարչապետը նաև ընդգծել է, որ Թուրքիան պայքարելու է կոնգրեսի կողմից բանաձևի ընդունումը չթույլատրելու համար։

 Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայի կառավարությունում քննարկվում են ԱՄՆ-ի հանդեպ հնարավոր պատժամիջոցները։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են երկրի օդային տարածքի փակումը ամերիկյան ռազմական ինքնաթիռների համար, ռազմական բնագավառում երկկողմանի ռազմական կապերը՝ նվազագույնին հասցնելը և ամերիկացիների կողմից թուրքական տարածքում գտնվող Ինժիրլիկ ավիաբազայի օգտագործման վերաբերյալ մանդատի երկարացման մերժումը։

 Թուրք վարչապետի օգնական Էգեմեն Բագիշը (Egemen Bagis) տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Թուրքիան, Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան բազաների մատակարարումը ապահովող տարածքի միջոցով,  կարող է «վերջ դնել ԱՄՆ-ին տրամաբանված աջակցությանը»։

Թուրք վարչապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստվում է Թուրքիան ԱՄՆ-ին զրկել Ինժիրլիկ բազա մուտք գործելուց։ «Նման բաները չեն քննարկում, դրանք ուղղակի կատարում են», - հայտարարել է Էրդողանը։

 Ինչպես  գործակալությանը տեղեկացրել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ, Թուրքիայի ԱԳՆ-ն բանաձևի առնչությամբ անհանգստություն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Ուիլսոնին (Ross Wilson)։ Բացի դրանից, ԱԳՆ-ն խնդրել է Ջ. Բուշի աշխատակազմին՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի փաստաթուղթը չընդունվի կոնգրեսի կողմից։

Ի պատասխան բանաձևի ընդունմանը՝ հինգշաբթի Թուրքիան «խորհրդակցությունների համար» հայտարարել է Վաշինգտոնում իր դեսպանին Թուրքիա կանչելու մասին, իսկ Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը չեղյալ է հայտարարել ավելի վաղ ծրագրված իր այցը ԱՄՆ։

Ինչպես տեղեկացրել է ԱԳՆ-ի  պաշտոնական ներկայացուցիչ Լեվենտ Բելմանը, Շենսոյը կվերադառնա ԱՄՆ 7-10 օր անց։

«Մենք ետ չենք կանչում մեր դեսպանին։ Մենք խնդրել ենք նրան գալ Թուրքիա՝ որոշ խորհրդակցությունների համար։ Դեսպանին հանձնարարել են վերադառնալ, և ստեղծված հնարավորության դեպքում նա ետ կգնա ԱՄՆ», - ասել է Բելմանը։

Միաժամանակ Սպիտակ տունը սպասում է Թուրքիայի հետ բարեկամական կապերի շուտափույտ վերականգնմանն ու դեսպանի վերադարձին։ «Մենք անհամբեր սպասում ենք նրա շուտափույտ վերադառձին և կշարունակենք աշխատել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», - հայտարարել է  ԱՄՆ-ի նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Ժոնդրոեն։ «Մենք շարունակում ենք դեմ լինել ներկայացուցիչների պալատի թիվ 106-րդ բանաձևին՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը լուրջ վնաս հասցնելու պատճառով»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։