484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի արքեպիսկոպոսը աջակցում է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման գաղափարին
11:09
10 Հոկտեմբերի 2007

Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Բոսթոնի թեմի արքեպիսկոպոս, Կարդինալ Շոն Օ’Մելլին աջակցում է քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման գաղափարին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այս մասին Օ’Մելլին հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդի ներկայացուցիչները, որը բաղկացած է 17 Ուղղափառ և Բողոքական Եկեղեցիներից:

Կարդինալ Օ’Մելլին ընդգծել է Հայ Առաքելական և Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական սերը։

 «Ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը, և այն տանջանքները, որ նա բերել է հայ ժողովրդին, ինչպես նաև աջակցում եմ Բոսթոնում ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցմանն ուղղված ձեր ջանքերին», - ասել է կարդինալը։

Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհրդի գործադիր տնօրեն Հայր Ջեք Ջոնսոնը ընթերցել է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ խորհրդի բանաձևը։

 «Մասաչուսեթս նահանգի Եկեղեցիների խորհուրդը հաստատապես ճանաչում է 1915թ. ապրիլի 24-ից մինչև 1923թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայեր բնաջնջման ենթարկվեցին, և Փոքր Ասիայում իրենց նախնյաց երկրից վտարվեց գրեթե ողջ հայ բնակչությունը», -ասվում է բանաձևում։

Հայր Ջեք Ջոնսոնը հայտարարել է, որ Հայոց Եղեռնը ցեղասպանության ժամանակակից առաջին դեպքն էր, որը պետության քաղաքականությունն էր։

«Մասաչուսեթսի Եկեղեցիների խորհուրդը վճռում է դիմադրել և կշտամբել Ցեղասպանությունը հերքողներին անկախ այն հանգամանքից` դա արվում է ոճրագործությանը մասնակից լինելու, քաղաքական կամ կեղծ կրթաթոշակ ստանալու նպատակներով, թե զուտ անտարբեր լինելու պատճառով», - նշվում է բանաձևի մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: