480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի Հայկական համագումարը բաց նամակ է հղել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարներին
13:01
08 Հոկտեմբերի 2007

Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) բաց նամակ է հղել ԱՄՆ-ի ութ նախկին պետքարտուղարներին՝  Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին ուղղված ուղերձի կապակցությամբ, որը կոչ է անում չներկայացնել Պալատի քվեարկությանը Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող 106-րդ բանաձևը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական համագումարից, նամակի հեղինակները նշում են, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ութ պետքարտուղարների կողմից տարածած նամակը հակասում է ամերիկյան արժեքների հիմնական սկզբունքներին, և նրանց մոտ հարց է առաջանում, թե «դեռ որքան պատճառներ նրանք կարող են հորինել իրականությունից խուսափելու նպատակով»։

ԱՀՀ-ի նամակում նշվում են նաև հիմնական այն փաստերը, որոնց չեն առնչվել նախկին պետքարտուղարները, այդ թվում նաև Թուրքիայի մերժումը՝ թույլ տալ ԱՄՆ-ին օգտվել հյուսիսային զորաճակատից՝ Իրաքի ազատագրման գործողությունների կարևորագույն փուլի ժամանակ, որը ամերիկյան զինվորների կյանքն  արժեցավ ։

«Բավական է ստել և խաբել։ Փորձելով խանգարել քվեարկությանը՝ դուք ոչ միայն խոչընդոտում ենք ժողովրդավարական գործընթացներին և վնասում բանաձևի 226 համահեղինակներին և միլիոնավոր ամերիկացիներին, այլ նաև ակամա աջակցում եք ցեղասպանությունը մերժող արշավին։ Մի՞թե մենք ցանկանում ենք ցույց տալ ապագա սերունդներին, որ ցեղասպանությունը կարելի է ժխտել», - ասվում է ԱՀՀ-ի նամակում։

ԱՀՀ-ն նշում է, որ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նույն ձևով է վերաբերվել նախկին պետքարտուղարների նամակում տեղ գտած կեղծ պնդումներին և հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«ԱՀՀ-ն կշարունակի բանաձևով հաստատված քվեարկության դրական արդյունքների ապահովմանն ուղղված աշխատանքը և կոչ է անում հայ համայնքին՝ կապվել Կոնգրեսում գտնվող իրենց պատգամավորների հետ և կոչ անել նրանց՝ աջակցել այս բանաձևին», - ասել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայն Արդունին։

ԱՀՀ-ն նշում է, որ «մենք չպետք է թույլ տանք, որպեսզի ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչներն ու նրանց աջակցող մարդիկ հասնեն հաջողության բանաձևի ձախողման գործում»։

ԱՄՆ-ի նախկին ութ պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը, Ջեյմս Բեյքերը, Ուորեն Քրիստոֆերը, Լորենս Իգլբերգերը, Ալեքսանդր Հայգը, Հենրի Քիսենջերը, Քոլին Պաուելն ու Ջորջ Շուլցը դիմել են Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող 106-րդ բանաձևը չներկայացնելու պահանջով։

Նրանց կարծիքով, այս հարցի շուրջ քննարկումները անհնարին կդարձնեն Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը, կխափանեն պաշտոնական Անկարայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, հարված կհասցնեն ԱՄՆ-ի արտասահմանյան և ազգային շահերին, ինչպես նաև կվտանգեն Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցող ռազմական գործողությունները։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Ներկայացուցիչների պալատ փաստաթղթի ներկայացման պահին կողմ էր 150 մարդ, այժմ այդ թիվը հասել է 226-ի։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։