486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ստամբուլում ընթանում է լրագրող Դինքի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը
18:14
01 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Ստամբուլում երկուշաբթի վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի՝ հունվարին տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Բեշիկթաշ կենտրոնական շրջանի քրեական գործերով դատարանի շենքի մոտ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել, որովհետև ոստիկանությունը չի բացառում ազգայնականների կողմից սադրանքների և իրավապաշտպանների կողմից ցույցերի անցկացումը։

Դատարանի մեկնարկած նիստը երկրորդն է այս գործով, որին բևեռված է Եվրամիության ուշադրությունը։ Բրյուսելում այն գնահատում են որպես Թուրքիայի իրավական համակարգի թեսթ՝ եվրոպական չափանիշներին վերջինիս համապատասխանության առումով։


Դատական առաջին նիստը տեղի ունեցավ հուլիսի 2-ին։ Այն ժամանակ գլխավոր մեղադրյալ, 17-ամյա Օգյուն Սամաստը հրաժարվեց նշել Դինքի սպանության պատվիրատուներին։ Սպանված լրագրողի ընտանիքի դատապաշտպանները, իրենց հերթին, հայտարարեցին, որ բավարարված չեն սպանության հետաքնության արդյունքներից։

Մեղադրյալի աթոռին 19 կասկածյալներ են։ Պետական մեղադրող կողմը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին և կատարողին դատապարտել ցմահ բանտարկության, իսկ այն անձանց, որոնք առնչվել են գործին՝ 18-24 տարվա ազատազրկման։ Իր պահանջները մեղադրող կողմը հիմնավորում է թուրքական ՔՕ «ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցության», «սպանության», «հրազենի ապօրինի պահպանման», «պայթուցիկ նյութերի արտադրության, պահպանման և  կիրառության», «ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք» հոդվածներով։

 «Ակոսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին Ստամբուլում՝ իր թերթի խմբագրության մոտ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակհետևանքով։

«Ակոս» թերթի գլխավոր խմբագրին թուրք ազգայնականները բազմիցս սպառնացել են ֆիզիկական հաշվեհարդարով։

Դինքի սպանությունից հետո Թուրքիայում նոր ուժով բորբոքոքվեցին Քրեական օրենսգրքի՝ այլախոհության համար պատիժ սահմանող 301-րդ հոդվածը վերացնելու մասին վեճերը։ Հենց այդ հոդվածով 2005թ.-ին «թուրք ազգը վիրավորելու» մեղադրանքով Դինքը դատական պատասխանատվության ենթարկվեց, գործ հարուցվեց նաև նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի նկատմամբ։

Եվրամիությունը, որի անդամն է ուզում դառնալ Թուրքիան, մշտապես քննադատում է վերջինիս՝ մարդու իրավունքների ոտնահարման համար և պահանջում արագացնել ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը։

Գերմանական Կանաչների կուսակցության համանախագահ Կլաուդիա Ռոտը, որը Ստամբուլ է ժամանել՝ Դինքի սպանության դատական գործին հետևելու համար, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է, որ այդ հանցագործությունը «կապված է 301-րդ հոդվածի հետ»։

«Հրանտի սպանությունն անմիջականորեն կապված է 301-րդ հոդվածի հետ։ Հենց այն դարձավ նրա զոհվելու պատճառ, իսկ մենք ժամանել ենք այստեղ, որպեսզի հիշենք Դինքին, որն ապրում էր հանուն խաղաղության ապահովման»,-Ռոտի խոսքերն է մեջբերել ՆՏՎ հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը հայտնում է, որ սպանված լրագրողի հարազատներին աջակցելու համար Ստամբուլի դատարանի շենքի մոտ է ժամանել տարբեր հասարակական կազմակերպությունների 150 ներկայացուցիչներից բաղկացած մի խումբ։

Դատարանի շենքի մոտ միջադեպերի մասին հայտարարություններ դեռևս չեն ստացվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: