486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիային չեն ներառել նոր եվրոմետաղադրամների Եվրոպայի խորհրդանշական սահմանագծերի մեջ
16:01
26 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիան, որը նախկինում պատկերված էր Եվրոպայի խորհրդանշական քարտեզի վրա, անհետացել է նոր տասը եվրոցենտանոց և երկու եվրոյանոց մետաղադրամների «երեսից», որոնք հատվում են Սլովենիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ների վրա։

Միաժամանակ, Միացյալ Եվրոպայի աշխարհագրական սահմանները ընդարձակվել են դեպի մայրցամաքի արևելյան կողմը՝ գրավելով Ռուսաստանի մի մասը։

Եվրոխորհրդարանի առանձին անդամներ Թուրքիային «բացառել են»՝ հաշվի առնելով ԵՄ նախարարների խորհրդի քաղաքական շարժառիթներով կայացրած որոշումը։

«Խորհուրդը գիտակցաբար և գաղտնիության քողի տակ ջնջել է Թուրքիային նոր եվրոների «երեսի կողմից»,- ասվում է իտալական խորհրդարանականներ-լիբերալներ Մարկո Կապատոյի և Մարկո Պանելայի հայտարարության մեջ։

«Նոր եվրոմետաղադրամների վրա պատկերված է այնպիսի դիկտատորական երկիր, ինչպիսին Բելառուսն է, բայց չկա այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Թուրքիան է, որի հետ բանակցություններ են վարում նրա ԵՄ մտնելու վերաբերյալ»,- նշում են պատգամավորները։

Եվրոխորհրդարանում, սակայն, համաձայն չեն այն կարծիքի հետ, որ եվրոմետաղադրամների նոր դիզայնի ետևում կանգնած է որոշակի քաղաքական ենթատեքստ։

«Գաղափարը նրանում էր, որ նոր դիզայնը լինի ավելի ոճական, քան Եվրոպայի աշխարհագրական պարզ պատկերումը, որը, բնականաբար, դժվար է պատկերել այդքան փոքր մակերեսի վրա»,- ասաց ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցիչ Ամելիա Տորեսը։ Միաժամանակ, նա խոստովանեց, որ նոր եվրոմետաղադրամների հաստատված դիզայնը «բոլորովին այն չէ, ինչը առաջարկել էր Եվրոհանձնաժողովը»։

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Բրյուսելը հնարավոր էր համարում մետաղադրամների վրա ոչ միայն ընդարձակել Միացյալ Եվրոպայի խորհրդանշական քարտեզի սահմանները դեպի արևելք, այլև դրանում ներառել Կասպից ծովը։

Տորեսը կարծում է, որ նոր դիզայնը «պատկերում է ընդարձակված ԵՄ-ն», և այն հավանության է արժանացել, որպեսզի հետագայում խուսափեն այնտեղ հաճախակի շտկումներ կատարելու անհրաժեշտությունից։


Նախկին եվրոմետաղադրամների վրա պատկերված էին ԵՄ աշխարհագրական սահմանագծերը՝ ԵՄ «հին» անդամ-երկրների կազմով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։