477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Իրանի նախագահին Նյու-Յորքում դիմավորել են բողոքներով և ծափահարություններով
12:27
25 Սեպտեմբերի 2007

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին դիմավորել են բողոքներով՝ Նյու-Յորքի փողոցներում և ծափահարություններով՝ Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցող «Համաշխարհային առաջնորդներ» ֆորումի ելույթի ժամանակ։

Ի պատասխան պատերազմական միջուկային ծրագրերի մշակման գործում մեղադրանքներին՝ Մ. Ահմադինեժադը հերթական անգամ հավաստիացրել է լսարանին խաղաղ ծրագրերի և բոլոր ազգերի՝ արդյունաբերական և հետազոտական նպատակներով ատոմի օգտագործման իրավունքի մեջ։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ հենց ԱՄՆ-ն է առաջին անգամ փորձարկել միջուկային ռումբը Ճապոնիայի տարածքում, որը մասնակցում էր Համաշխարհային երկրորդ պատերազմում նացիստական Գերմանիային կողմից։

«Մենաշնորհը գիտության և քաղաքականության մեջ հանգեցնում է աշխարհում անդառնալի հետևանքների։ Դեռ կենդանի են Հերոսիմայի և Նագասակիի զոհերը, և նրանց ժառանգորդները դեռ տառապելու են տեղի ունեցածի հետևանքների պատճառով», - հայտարարել է Մ. Ահմադինեժադը իր խոսքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախօրեին համալսարանի ղեկավարությունը, հասարակության դժգոհությանն ի պատասխան, խոստացել էր Իրանի նախագահի ելույթին հրավիրել նրա բազմաթիվ քննադատների և ընդդիմախոսների։ Սակայն, դատելով դահլիճի ռեակցիայից, այնտեղ ներկա էին նաև նրա բազմաթիվ երկրպագուներ։

Այդ օրը համալսարանի ամուր պատնեշը լի էր Իրանի նախագահի հայտնի մեջբերումներով, որոնք հերքում են Հոլոքոստի մասշտաբները և կանխագուշակում Իսրաել պետության փլուզումը։ Սակայն ինքը՝ Մ. Ահմադինեժադը պատասխանել է, որ անցած տարի նա կազմակերպել է Հոլոքոստի հետազոտմանը նվիրված միջազգային կոնֆերանսը միայն գիտական նպատակներով։

«Ես չեմ հեքրում Հոլոքոստը... Սակայն արդյոք կարելի՞ է փակել պատմության գիրքը, հրաժարվել ֆիզիկայի, մաթեմատիկայի նոր հետազոտություններից, Աստծո կամ քաղաքակրթության մասին նոր իմացություններից» - պատասխանել է Մ. Ահմադինեջադը նրա նախաձեռնության իրական իմաստի մասին հարցին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: