481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ջորջ Բուշը տեղեկացրել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո կստեղծի ժողովրդավարական ինստիտուտ
14:35
19 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը տեղեկացրել է, որ պետության նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կցանկանար ստեղծել ժողովրդավարական ինստիտուտ, որպեսզի շարունակի ժողովրդավարության առաջխաղացմանն ուղղված աշխատանքը։

«Ամերիկան չափազանց հարմարավետ կյանքով է ապրում, մեզ անհրաժեշտ է դուրս գալ արտաքին աշխարհ և հասկանալ այն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տան օվալաձև կաբինետում տեղի ունեցող Ժողովրդավարության ամենամյա պարգևտրման (Democracy Award) դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ։

Ջ. Բուշի խոսքերը մեջբերել է հանդիպմանը ներկա գտնվող այս տարվա դափնեկիրներից մեկը, թայլանդացի հայտնի լրագրող և Բանգկոկում գտնվող Nation Media Group թայլանդական թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Կավի Չոնգկիտտավորնը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա պարգևատրման պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 20 տարվա լրագրողական կարիերայի ընթացքում նա « Հարավ-արևելյան Ասիայում անդադար ելույթ է ունեցել  մամուլի ազատության համար»։

Ժողովրդավարության մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է  ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։

Հիմնադրամի տվյալներով՝ այս տարի մրցանակը հետմահու շնորհվել է 2006 թ.-ի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում սպանված ռուս լրագրողուհի Աննա Պոլիտկովկայային։ Մրցանակը հանձնվել է Վաշինգթոնում գտնվող թերթի ներկայացուցչին, որտեղ աշխատատել է Պոլիտկովսկայան։

 Հետմահու պարգևատրման մասին Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ այս «քաջ լրագրողուհին» իր մասնագիտական ողջ կարիերայի ընթացքում «եղել է մարդու իրավունքների իրական պաշտպան և Չեչնիայում կործանարար պատերազմի դադարեցման կողմնակից»։

Այս տարի դափնեկիրներ են դարձել նաև հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ և Եգիպտոսում լույս տեսնող թերթի հրատարակիչ Խաշիմ Կասսեմը և 2002 թ.-ին Վենեսուելայում ստեղծված «Մամուլի և հասարակության ինստիտուտը», որը զբաղվում է վենեսուելական ԶԼՄ-ներում խոսքի ազատության մոնիտորինգով։

ԱՄՆ նախագահն  անկեղծ զրուցել է մրցանակակիրների հետ և նրանց հետ քննարկել ողջ աշխարհում ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցերը։

«Ես հավատում եմ համապարփակ արժեքներին։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը», - հայտարարել է Ջ. Բուշը, որը մրցանակակիրներին պատմել է ամուր քրիստոնեական ավանդույթներով Տեխաս նահանգի փոքրիկ քաղաքում անցկացրած իր մանկության մասին։

«Ես հավատում եմ բարությանը և այդպես եմ մեծացել»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Չոնգկիտտավորնայի խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը քաջատեղյակ է այն ամենի մասին, ինչը բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի, Եգիպտոսի և Վենեսուելայի ժողովրդավարության վրա, և նա գիտի Ռուսաստանում, Հյուսիսային Կորեայում և Եգիպտոսում մարդու իրավունքների համար զոհված բոլոր մարդկանց անունները։

Պարգևտրման արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ  կոնգրեսի ծառայողական շենքում՝ «Ռեյբերնում» մի շարք ամերիկացի հայտնի  օրենսդիրների մասնակցությամբ, որոնց թվում են հանրապետական-սենատոր Ռիչարդ Լուգարը և ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Իլեանա Ռոս-Լեիտինենը։

Չորեքշաբթի Ժողովրդավարության մրցանակի դափնեկիրներին կներկայացնեն նաև Վաշինգտոնում և Մամուլի ազգային ակումբում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։