481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ին եկամուտ ստանալու նոր մոդել է հարկավոր. Տոշովսկի
14:06
19 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) անհրաժեշտ է որոշակի աստիճանով սահմանափակել ծախսերը և եկամուտ ստանալու նոր մոդել մշակել, հայտարարել է Ռուսաստանի կողմից ԱՄՀ-ի  ղեկավարի պաշտոնի թեկնածու, չեխ տնտեսագետ Յոզեֆ Տոշովսկին՝ երեքշաբթի ելույթ ունենալով ԱՄՀ տնօրենների խորհրդի առջև։

«ԱՄՀ-ի  բյուջեն պետք է, առաջին հերթին, սահմանի, թե ինչ հիմնական գործողություններ են հարկավոր, իսկ երկրորդ հերթին՝ ինչպես դրանք ֆինանսավորի։ Ծախսերի կրճատման ծրագրերի հետ իմ աշխատանքային փորձը հաշվի առնելով՝ ընդհանուր կրճատումը ցանկալի արդյունքների չի հանգեցնում»,- ասել է Տոշովսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, ընտրությունը պետք է կատարվի «ինչ անել և ինչ չանել» հարթության վրա։

«Հիմնադրամի անդամների միջև այս հարցի շուրջ համաձայնության հասնելը ԱՄՀ կառավարչական կազմի հիմնական խնդիրն է»,- նշել է Տոշովսկին։ Նա ճշտել է, որ մոտ ժամանակներս չափազանց կարևոր է մշակել կազմակերպության զարգացման կոնկրետ ռազմավարություն։

Բացի այդ, Տոշովսկու խոսքերով, այս ռազմավարությունը անհրաժեշտ է ոչ միայն ֆինանսական խնդիրների լուծման համար, որոնց հետ բախվում է ԱՄՀ։

Տոշովսկու կարծիքով, ԱՄՀ-ում դրությունը բարելավելու համար անհրաժեշտ է «հիմնադրամի ֆոնդերը ավելի արդյունավետ տեղաբաշխել»։

Տոշովսկին Չեխիայի կենտրոնական բանկի նախկին նախագահն է, ԱՄՀ ղեկավարի պաշտոնին առաջադրվել է Ռուսաստանի կողմից գործադիր տնօրեն Ալեքսեյ Մոժինի կողմից։

Բացի նրանից Հիմնադրամի ղեկավարի պաշտոնին հավակնում են Ֆրանսիայի նախկին ֆինանսների նախարար Դոմինիկ Ստրոս-Կանը, որն առաջադրվել է Գերմանիայի կողմից գործադիր տնօրեն Կլաուս Շտեյնի կողմից՝ ԵՄ ներկայացուցիչների անունից։ Այս շաբաթվա ընթացքում Հիմնադրամի տնօրենների խորհուրդը հանդիպումներ կունենա թեկնածուների հետ։ Սպասվում է, որ ԱՄՀ-ի նոր ղեկավարը ընտրվելու է սեպտեմբերի վերջին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։
15:08
21 Նոյեմբերի 2016
Փորձագետ. Հայաստանը պետք է անընդհատ հիշեցնի աշխարհին, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին
Հայաստանը ճիշտ է վարվում, որ հիշեցնում է միջազգային հանրությանը «Իսլամական պետություն» խմբավորման հետ Թուրքիայի կապերի մասին:
15:35
19 Նոյեմբերի 2016
Թրամփի փեսան ցանկանում է աշխատանքի տեղավորվել Սպիտակ տանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, խորհրդակցել է իրավաբանների հետ ԱՄՆ–ի նոր վարչակազմին միանալու հարցով: