487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոհանձնաժողովը կհրապարակի եվրոպական էներգոշուկա արտասահմանցի ներդրողների մուտքի սահմանափակման մասին իր առաջարկություները
13:21
19 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և էներգետիկայի գծով եվրոկոմիսար Անդրիս Պիբալգսը չորեքշաբթի Բրյուսելում կայանալիք համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակեն Եվրոմիության գործադիր իշխանության առաջարկություններն, այսպես կոչված, «ոչ առևտրական» արտասահմանյան ներդրումներից եվրոպական էներգետիկական շուկան պաշտպանելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դիտորդները համակարծիք են, որ Եվրոհանձնաժողովի կողմից մշակված պաշտպանիչ մեխանիզմներն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի ներդորղների մուտքի սահմանափակմանը։ Իսկ երրորդ երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են եվրոպական ընկերությունների ազատ մուտքը ազգային էներգետիկական շուկաներ, ըստ եվրոպական ԶԼՄ-ների մտադիր է առաջնորդվել «փոխադարձության սկզբունքով»։

«Մեր շուկայի հասանելիությունը պաշտպանելու համար մենք պետք է ակտիվների ձեռքբերման խիստ պայմաններ սահմանենք այն պետությունների ընկերությունների համար, որոնք չեն մտնում ԵՄ։ Մենք կարող ենք բաց շուկա ունենալ, բայց չպետք է միամիտ լինենք»,- Ժոզե Մանուել Բարոզուի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

Թերթը նշում է, որ Եվրոպայում կարծում են, թե վտանգ կա, որ գազի և նավթի վաճառքից ստացած գերեկամուտը Ռուսաստանը կօգտագործի եվրոպական արդյունաբերական ձեռնարկությունների արժեթղթերի ռազմավարական փաթեթների ձեռքբերման նպատակով։

Եվրոհանձնաժողովը դեմ է նաև, որ այս կամ այն ձեռնարկությունները միաժամանակ գերակայող դիրքեր ունենան էներգակիրների արտադրության և մատակարարման ոլորտում։

«Ես չեմ զարմանում, որ մենաշնորհային ձեռնարկությանը դուր չի գալիս մեր առաջարկությունը (հրաժարվել այն բանից, որպեսզի միայն մեկ ընկերություն իրավունք  ունենա վերահսկել էներգակիրների արտադրությունը և մատակարարումը)»,-հայտարարել է Բարոզուն մարտի 6-ին Բրյուսելում, մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի նկատի ունենալով Գազպրոմին։

«Եվրոհանձնաժողովը չի սիրում մենաշնորհներ, բայց, անկասկած բնական է նաև այն, որ մենաշնորհային դիրք զբաղեցնող ձեռնարկությանը դուր չի գալիս մեր (Եվրոհանձնաժողովի) առաջարկությունը»,- ավելացրել է Եվրոհանձնաժողովի նախագահը։

«Մենք ամենևին էլ դեմ չենք, որ Ռուսաստանը ներդրումներ ունենա Եվրոպայում, հակառակը՝ մենք ռուս ներդրողներին ասում ենք՝ բարի գալուստ»,- ասել է Բարոզուն՝ միաժամանակ նշելով, որ ռուսական ընկերությունների ներդրումները «պետք է պահպանեն Եվրոպայում գործող մրցակցության կանոններին»։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։