478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ահմադինեջադը Բուշին առաջարկել է հրապարակային բանավեճ անցկացնել՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստաշրջանի շրջանակում
11:15
17 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին առաջարկել է հրապարակային բանավեճեր անցկացնել՝ սեպտեմբերի 18-ին բացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նիստաշրջանի շրջանակներում։

«Ես արդեն առաջարկել եմ նման բանավեճեր անցկացնել և կրկին ասում եմ՝ թույլ տվեք մեզ միջազգային խնդիրները քննարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակներում, բոլոր ազգերի ներկայացուցիչների առջև», - հայտարարել է Իրանի նախագահը կիրակի Իրանի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Մ. Ահմադինեջադի խոսքերով, նա պատրաստ է Բուշի հետ քննարկել «միջազգային բոլոր խնդիրները, այդ թվում նաև Իրաքի խնդիրը»։ Այնուհետև համաշխարհային հասարակական կարծիքը որոշում կընդունի Իրանի և Ամերիկայի նախագահների կողմից առաջարկված համաշխարհային խնդիրների լուծմանը վերաբերող տարբերակների շուրջ, կարծում է Մ. Ահմադինեջադը։

 Ավելի վաղ Իրանի ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Իրանի նախագահը սեպտեմբերի 25-ին մեկնելու է Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 62-րդ նիստաշրջանին մասնակցելու համար։ Ծրագրվում է, որ Իրանի նախագահը զեկույցով հադնես կգա ՄԱԿ-ի ամբիոնից, կհանդիպի մի շարք պետությունների նախագահների հետ։ Բացի այդ, Նյու-Յորք երկօրյա այցի ընթացքում Մ. Ահմադինեջադը կհանդիպի ԱՄՆ-ում պարսկական սփյուռքի ներկայացուցիչներին։

Անցյալ տարի Մ. Ահմադինեջադը Բուշին կրկին առաջարկել էր արդի գլոբալ խնդիրների վերաբերյալ հեռուստաբանավեճեր անցկացնել ուղիղ եթերում։ Սակայն Սպիտակ տան ադմինիստրացիան մերժել էր Իրանի նախագահի առաջարկությունը՝ պատճառաբանելով, որ «բանավեճերի մասին խոսակցությունները դա ուղղակի ուշադրության շեղում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև միջազգային հանրությունում առկա լեգիտիմ անհանգստություններից, որոնք վերաբերվում են Իրանի պահելաձևին՝ ահաբեկչության աջակցությունից մինչև միջուկային ներուժի ձեռքբերման ձգտումը»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:28
21 Օգոստոսի 2017
ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը ողջ Ռուսաստանով
ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթողական մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջ Ռուսաստանով:
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը: