486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի փորձագետը աշխարհին գրիպի նոր համաճարակ է կանխատեսում
17:00
12 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գրիպի նոր համաճարակ, ճիշտ այնպիսին, որը 20-րդ դարի սկզբում խլեց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք, անպայման մի օր նորից կբռնկվի, բայց ոչ մեկը չգիտի, թե երբ և որտեղ դա կպատահի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ թռչնագրիպի և մարդկային գրիպի հարցերով  ավագ համակարգող Դեյվիդ Նաբարոն։

«Պատմությունը մեզ սովորեցնում է, որ մի օր անպայման նորից բռնկվելու է գրիպի համաճարակը։ Բայց մենք ի վիճակի չենք վստահորեն ասել, թե երբ դա տեղի կունենա, որտեղ կսկսվի, որքան դաժան կլինի»,- տեղեկացրել է նա «Թռչնագրիպի հարցերով հիմնական գործընկերների և պատրաստվածություն պանդեմիայի դեպքում» միջազգային հանդիպման ժամանակ՝ ինդոնեզիական Բալի ամառանոցային կղզում։

Գրիպի հարցերով աշխարհի գլխավոր մասնագետի կարծիքով, այստեղ դրությունը մոտավորապես այնպիսին է, ինչպես երկրաշարժերի կանխատեսումների ժամանակ. պարզ է, որ երկրի ընդերքում հսկա զանգվածների ճնշում է կուտակվում, բայց կոնկրետ որտեղ և կոնկրետ երբ այն կժայթքի վստահաբար չի կարող ասել ոչ ոք։

Նրա խոսքերով, այդ կանխատեսումներն ամենից լավ հասկանում են Ինդոնեզիայում՝ երկրագնդի ամենասեյսմոակտիվ գոտում։

«Դժբախտաբար, Ինդոնեզիայի բնակիչների համար արդեն վաղուց տարերային աղետները և դժբախտ պատահարները սովորական են դարձել, բայց մենք չգիտենք, թե երբ են դրանք կրկնվելու և որքանով դաժան կլինեն։ Այլ պայմաններում մարդկանց ավելի դժվար է հասկանալ դա, և նրանք սկսում են նյարդայնանալ»,- նշել է Նաբարոն։

ՄԱԿ փորձագետը մեծ աղետ չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ միջազգային ԶԼՄ-ները գնալով ավելի ու ավելի քիչ ուշադրություն են դարձնում H5N1 վարակի հետևանքով նոր մահացություններին վերաբերող հաղորդագրություններին։

«Մարդկանց վախեցնելուց որևէ օգուտ չկա,-կարծում է նա։- Ես կցանկանայի, որպեսզի դուք ապրեք նորմալ կյանքով և հույս դնենք նրանց վրա, ովքեր պատասխանատու են այդ հարցի համար»։

Նաբարոն նշել է, որ հաղորդագրություններն այն մասին, թե իբր թռչնագրիպի վարակը փոխանցվում է մարդուց մարդուն բացատրվում է տերմինաբանության վատ իմացությամբ։

«Երբ մենք ասում ենք, որ թռչնագրիպը փոխանցվում է մարդուց մարդուն, ապա ի նկատի ունենք կայուն փոխանցումը. ես վարակը փոխանցում եմ Ձեզ, դուք՝ ուրիշ մարդկանց, և այսպիսի շղթայական ռեակցիան ավարտվում է հիվանդության լայն տարածմամբ»,- ընդգծել է փորձագետը։ Ըստ նրա ներկա պահին մարդկանց վարակի դեպքերը եզակի բնույթ են կրում։

«Մարդուց մարդուն կայուն փոխանցումը իր հետ բերում է գրիպի համաճարակի սպառնալիք, որը լիովին կփոխի մեր կյանքը։ Մարդկանց եզակի վարակները H5N1-ով շատ հազվադեպ երևույթներ են. վերջին մի քանի տարիների ընթացքում հայտնի են նման  300 կամ քիչ ավելի դեպքեր»,- հստակեցրել է Նաբարոն։

ՄԱԿ համակարգողը բավական լավատեսորեն է  գնահատել Ինդոնեզիայում այդ սպանիչ-վարակի դեմ պայքարի ստեղծված վիճակը, որտեղ գրանցվել է H5N1-ից մարդկանց մահացության դեպքերի ամենամեծ թիվը՝ աշխարհում գրանցված ընդհանուր 200-ից 85-ը։ Նրա խոսքերով, Ինդոնեզիայում թռչնագրիպի հետ կապված դրությունը վերջին տարիների ընթացքում կարելի է համեմատաբար կայուն համարել։

 «Սա, իհարկե, հաջողություն չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»,- նշել է Նաբարոն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: