487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Մի տղամարդ կոբրայի մահացու խայթոց է ստացել հնդկական հեռուսաստատեսության եթերի ժամանակ
12:28
10 Սեպտեմբերի 2007

Հնդկաստանի արևելքում գտնվող Օրիսա նահանգի մի բնակիչ թունավոր օձի մահացու խայթոց է ստացել տեսախցիկների և հարյուրավոր հեռուստադիտողների  աչքի առջև, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Հինդուստան թայմս» թերթին։

Դեպքի պատճառ է դարձել սատկած ցուլը, որը Հնդկաստանում համարվում է սուրբ կենդանի։ Սատկած կենդանու կողքին Ռանիպադա գյուղի բնակիչները մի կոբրա էին գտել։ Տեղի բնակիչ Բխագիրատխի Սախուն վերցրել էր օձին և սկսել էր համոզել հավաքվածներին, որ օձը արժանի է ամենահարգալից վերաբերմունքի, քանի որ նրա կերպարանքով երկիր է եկել ինքը՝ Շիվա Աստվածը՝ հինդուիզմի կողմից մեծարվող հզոր մի աստված։   

Մինչ Սախուն ճարտախոսությամբ բացատրում էր այդ դեպքի կարևորությունը տեղի հեռուստաընկերության տեսախցիկների առջև, օձը կծեց ճարտասանի մատը։ Սակայն այս հանգամանքը չի վրդովեցնում տղամարդուն, որը խնդրում է հավաքվածներին չանհանգստանալ։ «Ինձ հետ բան չի պատահի, քանի որ Շիվա Աստվածը իջել է երկիր՝ իր հետևորդների մոտ», - հայտարարել է Սախուն։

Շուտով նրա մոլորությունը բոլորին պարզ է դառնում. տղամարդը շատ շուտ մահանում է թունավոր խայթոցից՝ ի հակառակ սեփական հավաստիացումների։ Իրավիճակը խաղաղ հարթվում է, գյուղի բնակիչները օձ-մարդասպանին բաց են թողնում տեղի տաճարում, իսկ ցուլին հարգալից ձևով թաղում։

Սնահավատությունը առաջին անգամը չէ, որ դառնում է ողբերգական դեպքերի պատճառ մեծ մասամբ գյուղական բնակչությամբ բնակեցված Օրիսա նահանգում։ Օգոստոսին՝ այս ագրարային տարածաշրջանի հյուսիսում գտնվող Պրատապուր գյուղի բնակիչները չորս մարդ էին գլխատել, որոնց կասկածել էին  սև մոգության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։