483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանը վստահություն է հայտնել Թուրքիայի նոր կառավարությանը
19:10
05 Սեպտեմբերի 2007

Թուրքիայի նոր կառավարությունը, որը ղեկավարում է իշխող պրոիսլամական Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) ղեկավար Թայիպ Էրդողանը, չորեքշաբթի վստահության քվե է ստացել երկրի խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ կառավարության կազմը հաստատել էր նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Չնայած ընդդիմությունը բոյկոտել էր քվեարկությունը մեջլիսում, սակայն դա չի ազդել արդյունքների վրա։ Վարչապետի կուսակցությունը, որը 550 տեղանոց մեջլիսում 340 մանդատ ունի, հավաքել է 337 ձայն, քվեարկության արդյունքները հայտնել է ԱԺ խոսնակ Քեքսլան Թոփթանը։ Վստահության քվե ստանալու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն կամ 276  ձայն։

Էրդողանին հանձնարարվել էր կառավարություն ձևավորել հուլիսի 22-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ։

Թուրքիայի նոր կառավարությունը բաղկացած է 24 նախարարից, չհաշված վարչապետը։ Կա երեք փոխվարչապետ, որոնք միաժամանակ պետական նախարարներ են։

Կառավարության մեջ ԱԳՆ նախարարի պաշտոնը ստացել է Ալի Բաբաջանը, որը միևնույն ժամանակ պահպանել է Եվրամիության հետ Թուրքիայի գլխավոր բանակցողի դերը։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ղեկավարելու է Մեհմեդ Ալի Շահին, ազգային պաշտպանությանը՝ Վեջի Գենյուլը, ՆԳՆ-ն՝ Բեշիր Աթալայը, ֆինանսների նախարարությունը՝ Քեմալ Ունակիտանը, Էներգետիկայինը՝ Հիլմի Գյուլերը, տրանսպորտինը և կապինը՝ Բինալի Յիլդիրիմը։ Նրանք բոլորը մտնում էին Էրդողանի նախկին կառավարության մեջ, որը իշխանության ղեկին էր 2002-ի նոյեմբերից մինչև այս տարվա հուլիսը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: