483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Բրյուսելում բացվել է «Նոր հարևանություն» եվրոպական քաղաքականության մասնակից երկրների միջազգային խորհրդաժողովը
19:55
03 Սեպտեմբերի 2007

Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ կոմիսար Բենիտա Ֆերրերո-Վալդները երկուշաբթի ընդունել է  «Նոր հարևանություն» եվրոպական քաղաքականության մասնակից-երկրների ներկայացուցիչներին։

Ինչպես այսօր տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Հայաստանում Եվրոհանձնաժողովի պատվիրակության մամուլի-ծառայությունից, բացի քաղաքականության մասնակից երկրներից հանդիպմանը կմասնակցեն ԵՄ նախարարներ և այլ անձինք։

«Աշխատենք միասին՝ ամրապնդելով եվրոպական հարևանության քաղաքականությունը» միջազգային համաժողովի  ժամանակ, որը կազմակերպել և անց է կացնում Եվրոպական հանձնաժողովը, քննարկվելու են առևտրի ազատականացման հարցերը, միգրացիայի մարտահրավերները, կլիմայի և էներգետիկ անվտանգության փոփոխությունները»,-նշվում է մամուլի հաղորդագրությունում։

Նիստը հնարավորություն կտա մասնակիցներին, այդ թվում գործարարության ներկայացուցիչներին և ոչ կառավարական կազմակերպություններին, անցկացնել ակտիվ քննարկումներ։

Խորհրդաժողովը կբացի Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառռոզուն, Պորտուգալիայի ԱԳ  նախարար Լուիս Ամադուն և ԵՄ գործող ղեկավարությունը։

«Բենիտա Ֆերրերո-Վալդներն ասել է, որ այդ քաղաքականությունը «հավասարների համագործակցություն է և կարևոր է, որպեսզի մենք ուշադիր լսենք մեր հարևանների կարծիքները»։

«Կարծում եմ, եկել է քաղաքականությունն ամրապնդելու նպատակով մեր համախոհներին միավորելու, կարծիքներ փոխանակելու ժամանակը։ Մենք առանձնացրել ենք մի շարք ոլորտներ, որոնցով պիտի զարգացնենք համագործակցությունը, մասնավորապես, առևտրի, միգրացիայի և տնտեսության հարցերով»,-ասել է կոմիսարը։

2004-ի հունիսի 14-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ընդհանուր հարցերի և արտաքին հարաբերությունների խորհուրդը «Հարևանության եվրոպական նախաձեռնությունը» Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի վրա տարածելու որոշում է ընդունել։  Խորհուրդը Եվրոհանձնաժողովին կոչ է արել ներկայացնել առանձին զեկույց քաղաքական համագործակցությանը, արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող յուրաքանչյուր երկրի վերաբերյալ՝ նկատի ունենալով քաղաքական և տնտեսական բարեփոխումների առաջընթացը։ «Նոր հարևանություն» ծրագրով Հայաստանի անհատական գործողությունների ծրագիրը ստորագրվել է 2006-ի նոյեմբերի 14-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար: