480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նորընտիր նախագահը հաստատել է կառավարության կազմը՝ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ
13:20
30 Օգոստոսի 2007

Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլա Գյուլը նախօրեին հավանություն է տվել իր հաստատմանը ներկայացված կառավարության կազմը, որը գլխավորում է Թուրքիայի վարչապետ և իշխող իսլամամետ Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) նախագահ Թայիպ Էրդողանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։  

Ա. Գյուլը նախագահ ընտրվեց օգոստոսի 28-ին` նախագահական ընտրությունների երրորդ փուլում՝ 550 տեղանոց մեջլիսում ստանալով 339 ձայն։ Նույն օրը նա երդվեց և անցավ պետության նախագահի լիազորությունների կատարմանը։

«Մենք կշարունակենք մեր ուղին՝ նոր ուժերով և կադրերով, որոնք ի վիճակի են լուծել երկրի առջև ծառացած խնդիրները», - տեղեկացրել է լրագրողներին Թ. Էրդողանը՝ նախագահի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքերով, Թուրքիայի նոր կառավարությունում, բացի վարչապետից, կա նաև 24 նախարար։ Կառավարության մեջ կան երեք փոխվարչապետեր, որոնք միաժամանակ զբաղեցնում են պետական նախարարների պաշտոններ։

Կառավարության նոր աշխատակազմի կարևոր՝ ԱԳ նախարարի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում էր Ա. Գյուլը, այժմ նշանակված է Ալի Բաբաջանը։ Նա միաժամանակ կպահպանի Թուրքիայի՝ իբրև լիիրավ անդամ Եվրոմիություն մտնելու գործընթացում գլխավոր բանակցողի պաշտոնը, ասել է Թ. Էրդողանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։