482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի նոր նախագահի ընտրությունը կբարդացնի երկրի մուտքը Եվրոմիություն. սենատոր Մարգելով
11:40
30 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլա Գյուլի ընտրությունը կարող է բարդացնել այդ երկրի մուտքը Եվրոմիություն, կարծում է ՌԴ Միջազգային հարցերով դաշնային խորհրդի հանձնաժողովի նախագահ, Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության և համագործակցության ընկերության խորհրդի նախագահ Միխայիլ Մարգելովը։

«Թուրքիայի նոր նախագահի քաղաքականությունը հազիվ թե արձագանք գտնի Եվրոպայում»,-ասել է նա «ՌԻԱ նովոստիին»։ Հիշեցնելով, որ «եվրոպական քաղաքացիություն» ստանալ ցանկացող մուսուլմանական երկրին ներկայացվող հիմնական պահանջներից մեկը աշխարհիկությունն է, ռուս սենատորն ասել է, որ Եվրոպան պատրաստ է երկխոսության։ «Սակայն որքանով է նման երկխոսության պատրաստ Թուրքիայի նոր նախագահը, ցույց կտա մոտակա ժամանակը»,-կարծում է նա։

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքին իրավիճակին, ապա այդ երկրի նոր նախագահի ընտրությունը չի փոխի այն և հազիվ թե արտացոլվի նրա եվրոպամետ կուրսի վրա, կարծում  է Մարգելովը։ «Անշուշտ այն, որ երկրի երկու հիմնական՝ նախագահի և վարչապետի պաշտոնները զբաղեցնում են առավել չափավոր իսլամականները,  խոսում է հասարակության որոշակի ուղղվածության մասին՝ դեպի առավել պահպանողական և ավանդական արժեքները»,- հայտարարեց Մարգելովը։ Միաժամանակ, նա թուրքական չափավոր իսլամիզմն անվանեց «ավելի շուտ՝ ազգայնականություն, այլ ոչ թե կյանքի բոլոր ոլորտների իսլամացում»։   

Կարծիք հայտնելով, որ Թուրքիայի ժողովուրդը փորձում է կրկին գտնել իր պատմական արմատները, սենատորը մատնանշեց այն, որ նման երևույթները հաճախ են ուղեկցում հասարակության պլանային ժողովրդավարացման գործընթացին։ Բավական է հիշել, ասել է Մարգելովը, ուղղափառության, ժողովրդայնության և ավանդույթների հանդեպ հետաքրքրության կտրուկ  պոռթկումը Ռուսաստանում՝ 90-ականների սկզբին։

«Համոզված եմ, որ Թուրքիան կմնա աշխարհիկ ժողովրդավարական պետություն, առավել ևս, որ իբրև նման աշխարհիկության երաշխավոր երկրում միշտ հանդես է գալիս բանակը»,-հայտարարեց նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։