485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Վիրտուալ ոստիկանները չինական ինտերնետում ծառայության կմտնեն սեպտեմբերի 1-ից
12:34
29 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության երկու վիրտուալ սպաներ շաբաթ օրվանից կսկսեն «աշխատել» առաջատար ինտերնետ-կայքերում՝ հայտնաբերելով պոռնոգրաֆիկ և այլ անօրինական տեղեկատվություն, չորեքշաբթի գրում են չինական ԶԼՄ-ները։

Երկու վիրտուալ ոստիկանների՝ մի տղամարդու և մի կնոջ նկարները, մոտոցիկլով, ավտոմեքենայով կամ ոտքով հայտնվելու են ինտերնետից օգտվողների էկրանների վրա յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։ Նրանց վրա սեղմելուց հետո ինտերնետից օգտվողը կհայտնվի Պեկինի հասարակական անվտանգության քաղաքային վարչությունում (ՀԱՎ) և կկարողանա իրական ոստիկաններին հայտնել անօրինական գործողությունների կամ պոռնոկայքերի մասին։

Սկզբում վիրտուալ ոստիկանները կհերթապահեն ամենամեծ ինտերնետ-կայքերում, իսկ մինչև տարվա վերջ կգրավեն Պեկինում գրանցված բոլոր վեբ-կայքերը և օնլայն-քննարկումները։

Անօրինական գործունեություն է համարվում նաև անջատողական բնույթի տեղեկատվության տարածումը, որը սնահավատություն է հարուցում, ինչպես նաև խաբեբայական բնույթի և դրամներով օնլայն-խաղերի տարածումը։

«Մեր պարտքն է արմատախիլ անել հասարակական վնաս հասցնող և հասարակական կարգը խախտող տեղեկությունները»,- Պեկինի ՀԱՎ ինտերնետ-մոնիտորինգի  կենտրոնի պետի տեղակալ Չժաո Խունչժիի խոսքերն է մեջբերում «Չայնա դեյլի» թերթը։

Ներկայումս Կենտրոնը բացահայտել է պոռնոգրաֆիկ բովանդակության 128 հազար վեբ-կայքեր և փակել 244 պոռնո-կայքեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վիրտուալ ոստիկանները կօգնեն կապ հաստատել ինտերնետից օգտվողների հետ, բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Չժաոն։ Նրա խոսքերով, անօրինական գործունեությունը վնասում է ինտերնետ-տարածության առողջ զարգացմանը և հատկապես՝ երիտասարդությանը։

Չինաստանում կա մոտ 163 միլիոն ինտերնետից օգտվող։ Պեկինում այդ ցուցանիշը կազմում է 5,4 միլիոն մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ: