478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը սխալ է անվանել պնդումն այն մասին, թե Եվրոպայում հակահռթիռային պաշտպանության տեղադրման համար անհրաժեշտ է Ռուսաստանի պատասխանը
11:53
29 Օգոստոսի 2007

ԱՄՆ  պետդեպարտամենտը «սխալ» է անվանել պնդումն այն մասին, որ ամերիկյան հակահռթիռային պաշտպանությունը (ՀՀՊ) սպառնում է Ռուսաստանին, և որ ՀՀՊ-ի երրորդ դիրքային գոտու տեղադրումը Եվրոպայում պահանջում է ռուսական կողմի ռազմավարական հակամիջոցները։  

«Սխալ է պնդել, որ ռադարի և տասնյակ հռթիռակործանիչների տեղադրումը պահանջում է բավական հռթիռային զինանոց ունեցող Ռուսաստանի կամ մեկ այլ կառավարության  ռազմավարական պատասխանը», - երեքշաբթի Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ՝ Թոմ Քեյսին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եկեք պարզ հասկանանք, թե ՀՀՊ-ի մեր ծրագրերը իրենցից ինչ են ներկայացնում և ինչ չեն ներկայացնում», - կոչ է արել Թ. Քեյսին՝ ընդգծելով, որ ամերիկյան ՀՀՊ-ն Եվրոպայում «սահմանափակ հնարավորություններով համակարգ է»։

«Այն մտածված է սահմանափակ  վտանգին պատասխան տալու համար, որը կարող է բխել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Իրանը կամ Մերձավոր Արևելքի այլ պետությունները, որոնք ինչ-որ փուլում կարող են հռթիռային զենք ստեղծել», - ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքերով, ՀՀՊ-ի երրորդ դիրքային գոտին Եվրոպայում «իրենից բացարձակապես ոչ մի վտանգ, սպառնալիք կամ Ռուսաստանի ռազմավարական հռթիռային զինանոցի կարողությունների նվազեցում»։

Քեյսիի հայտարարությունը հետևել է լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել նախօրեին հայտնված տեղեկությունն այն մասին, որ ի պատասխան Լեհաստանում և Չեխիայում ամերիկյան ՀՀՊ-ի տեղադրմանը՝ Ռուսաստանը կարող է հռթիռային սպառազինություն տեղադրել Բելորուսիայի տարածքում։

«Անկախ այն բանից, թե ճշմարիտ են այդ տեղեկությունները թե ոչ, ես չեմ կարծում, որ նրանք հիմնավոր կերպով փոխում են այսօր գոյություն ունեցող ռազմավարական հաշվեկշիռը», - ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից՝ պատճառ բռնելով, որ չի ցանկանում զբաղվել «սպեկուլյացիայով» այն բանի շուրջ, ինչը նա անվանել է «վարկածային իրավիճակ»։

Ռուսաստանը դեմ է Եվրոպայում ՀՀՊ-ի երրորդ դիրքային գոտու տեղադրման ծրագրերին։ Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուևսկին հայտարարել էր, որ եթե Չեխիան համաձայնի ՀՀՊ-ի ամերիկյան տարրեր տեղադրել իր տարածքում, ապա «Ռուսաստանը ուղղակի ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը ապահովելու համար»։

«Մեծ ութնյակի» երկրների գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին առաջարկել է ՀՀՊ-ի նպատակներով համատեղ օգտագործել Գաբալինյան ռադիոտեղորոշիչ կայանը, որը Ռուսաստնը վարձակալում է Ադրբեջանից։ Ռուսաստանի կարծիքով, դա թույլ կտա ԱՄՆ-ին հրաժարվել Չեխիայում և Լեհաստանում հակահռթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղադրման ծրագրերից։

Բացի Գաբալինյան ռադիոտեղորոշիչ կայանի, Ռուսաստանը ամերիկացիներին առաջարկում է համատեղ օգտագործել ՌԴ-ի հարավում՝ Արմավիրում կառուցվող հռթիռների բացթողումը ազդարարող (զգուշացնող) կայանը։  

Երեքշաբթի ԶԼՄ-ում տեղեկություն էր հայտնվել Բելորուսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովին ուղղված հղումով այն մասին որ Ռուսաստանը կարող է Բելորուսիայում տեղադրել ռազմական մի շարք օբյեկտներ, ընդհուպ մինչև հռթիռային սպառազինություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել:
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։